Սելին Աքսելոս (արաբ․՝ سيلين أكسيلوس‎‎, 1902, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1992, Ալեքսանդրիա, Եգիպտոս), եգիպտացի պոետ, հրապարակախոս և հեղինակ։ Նրա ավագ եղբայրը` Ռենե Տասսոն, նույնպես բանաստեղծ էր, որը մահացել է 22 տարեկանում տուբերկուլյոզից[2]։

Սելին Աքսելոս
Դիմանկար
Ծնվել է1902
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել է1992
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող

Նրա հայրը լիբանանյան ծագման միջին դասի պաշտոնյա էր։ Սելինն ավագն էր չորս դուստրերից և իր ամբողջ կյանքն ապրել է Ալեքսանդրիայում, Եգիպտոսում` միայն կարճ ճանապարհորդություններ կատարելով դեպի ԱՄՆ (մեկ անգամ), Լիբանան (հիմնականում այցելել է իր որդու ընտանիքին) և Ֆրանսիա։

16 տարեկանում Սելինն ամուսնացել է Ջորջ Սալմի (Սալեմ) հետ, որը հարուստ հողատեր էր և Սելինից մեծ էր երկու անգամ։ Նրանք մեկ որդի են ունեցել, Ժոզեֆը։ Ամուսնությունը երջանիկ չի եղել, և ամուսինը հեռացրել է երեխային մորից ու նրան դպրոց է ուղարկել Վիրջինիայում։ Երեխան, ում ասել էին, թե իր մայրը մահացել է, մեծացել է Ամերիկայի մի քանի մանկատներում ու տարբեր դպրոցներ է հաճախել։ Միայն 15 տարի անց Սելինը նորից տեսել է իր երեխային։

Քանի որ Ջորջ Սալմը ԱՄՆ-ի քաղաքացի էր, Եգիպտոսի կառավարությունը նրանից օտարում է իր ողջ կալվածքը։ Ամերիկյան կառավարությունը պաշտպանում է Սալմին` ստանալով երկրի նախագահ Հերբերտ Հուվերի ստորագրությունը։ Գործը, որը հայտնի է դառնում Սալեմի պահանջ անունով, 1931 թվականին ուղարկվում է Վիենայի միջազգային դատարան։ Ամերիկյան կողմը պարտվում է, և Սալմը կորցնում է իր ողջ կարողությունը Եգիպտոսում[3]։

Կյանքի վերջին տասնամյակներում Սելին Աքսելոսը հեռանում է հասարակությունից և դառնում է առավել ինքնամփոփ` խորանալով քրիստոնեական հավատի ուսմունքի մեջ։ «Այս աշխարհի տգեղությունը-, նա գրել է նամակում, գարշելի է դարձել ինձ համար»։ Նա գրել է նաև, որ փնտրում է «հոգևոր համբարձում, իրական երջանկության աղբյուր»[4]։ Շատ տարիներ գրողն անաղմուկ ապրել է Ալեքսանդրիայի աղմկոտ փողոցների շենքերից մեկի իններորդ հարկում, նրա հավատարիմ աղախինը` Սոֆին, նրա համար ամեն օր գնումներ է կատարել և արել տնային գործերը։

Աշխատանք խմբագրել

Սելին Աքսելոսը գրականության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ մանկության տարիներից, երբ լսել է իր ավագ եղբոր` Ռենե Տասսոյի բանաստեղծությունները։ Նրա շփման լեզուն ֆրանսերենն էր, որով խոսում էր Եգիպտոսի հասարակության բարձր խավը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Աքսելոսի բանաստեղծությունների երկու գրքերը տպագրվել են նրա կենդանության օրոք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #13168218j // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Four of René Tasso's poems can be found in J. Moscatelli, Poètes en Egypte, 1955, pp. 80–83
  3. B. Hunt et al., "Salem claim. Claim of the United States of America on behalf of George J. Salem v. the royal government of Egypt under Protocol of January 20, 1931," 7 vols., Washington, U.S. Govt. Print. Off., 1932-35.
  4. "R. Lackany, "Celine Axelos." Alexandria: Publications de l'Atelier d'Alexandrie, 1987, p. 107.