Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սելիա (այլ կիրառումներ)

Սելիա (Սելոնիա, Աուգշզեմե լատիշ․՝ Sēlija, լիտ.՝ Aukšzemė, լատին․՝ Selonia), Լատվիայի 5 պատմական մարզերից մեկը։ Անվանումը ստացել է բալթյան հնագույն սելեր ցեղի անունից։ Պատմական Սեմգալիա մարզի արևելյան մասն է, համապատասխանում է նախկին Եկաբպիլյան և Ւլլուկստյան գավառներին։

Լատվիայի պատմական մարզերի քարտեզ

Գյուղերի՝ քրիստոնեությանն անցնելը սկսվել է 1208 թվականին, երբ Ալբրեխտ ֆոն Բուկսգևդենը գրավեց Սելպիլս մայրաքաղաքը։ Համաձայն Հենրիխ Լիտտիացու «Chronicon Livoniae» աշխատության՝ գյուղերը լիտվացիների դաշնակիցներն էին։ 1218 թվականին այս տարածքներում ստեղծվել է Սելիական եպիսկոպոսությունը։ 1226 թվականին եպիսկոպոսության տարածքի մի մասը միացվել է Ռիգայի արքիեպիսկոպոսությանը, իսկ մնացյալ հատվածի վրա ձևավորվել է Սեմիգալիայի եպիսկոպոսությունը։

Արտաքին հղումներ խմբագրել