Սեդրակ Թևոնյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր [1]: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Սեդրակ Ռազմիկի Թևոնյան
Սեդրակ Թևոնյան («Իմ Քայլը» դաշինք).png
Ծնվել է1990 թվականի փետրվարի 16
ԾննդավայրԱրարատի մարզ, Արալեզ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԽմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագետ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած է
Երեխաներմեկ զավակ

ԿենսագրությունԽմբագրել

Սեդրակ Թևոնյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում:

Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն ֆակուլտետում, ապա ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ:

2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության և այգեգործության ոլորտում:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Սեդրակ Թևոնյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում:

ԸնտանիքԽմբագրել

Սեդրակ Թևոնյան ամուսնացած է և ունի մեկ զավակ:

ԾանոթագրություններԽմբագրել