Ղազար Սեբաստացի
(Վերահղված է Սեբաստացի Ղազարից)
Ղազար Սեբաստացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 17-րդ դարի 2-րդ կեսի հայ տաղասաց։ Հայտնի է «Ծով աչք, ամ քանի նայիս խոլորով» «Տաղ սիրոյ և ուրախութեան» սիրային երգով, որը դասվում է հայ միջնադարյան քնարերգության ընտիր էջերի շարքը։ Ղազար Սեբաստացին երգում է կնոջ գեղեցկությունը, կյանքի վայելքը։ Ձեռագրերը վկայում են, որ այդ տաղը միջնադարում տարածված է եղել և հաճախ հարստացվել է նոր տներով։ Գրել է նաև ուրիշ գործեր, որոնք, սակայն, մեզ չեն հասել։ Վերջերս հայտնաբերվել է Ղազար Սեբաստացուն վերագրվող մի այլ բանաստեղծություն՝ «Նորին Ղազարու վասն սիրո ասացեալ»։
Ղազար Սեբաստացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Գրականություն խմբագրել
- Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պրակ 2, Թ., 1892, էջ 23-27, պր. 3, Թ., 1896, էջ 53-56։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 19)։ |