Սուրբ Աննա եկեղեցի (Մալիշկա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աննա եկեղեցի (այլ կիրառումներ)

Սբ. Աննա եկեղեցի, Սուրբ Աստվածածնի մոր՝ Ս. Աննայի անունը կրող եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Այն կառուցվել է 2000 թ.` բարերարությամբ Արա Արշավիրի Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց 2000 թ. կառուցաւ Ս. Աննայ եկեղեցին Արա Արշավիրի Աբրահամյանի բարերարութեամբ»։

Սուրբ Աննա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Վայոց ձորի մարզ, Մալիշկա
ԹեմՎայոց ձոր
Օծման թվական2000 թ. նոյեմբերի 4
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն

Կառույցը խմբագրել

Ս. Աննան քառաթև կենտրոնագմբեթ վեհաշուք եկեղեցի է, ունի մեկ խորան, մեկ մկրտության ավազան, երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևելյան ու հարավային կողմերում, երկու ավանդատուն, որոնցից մեկը մոմավառության համար է օգտագործվում։

Եկեղեցին լուսավորվում է հինգ էլեկտրական ջահերի, ինչպես նաև գմբեթի ութ և եկեղեցու երեսուն լուսամուտների շնորհիվ։

Ս. Աննա եկեղեցին ներսից ունի հիանալի տեսք, այն գրեթե ամբողջովին զարդարված է որմնանկարներով։ Խորանի վերևի պատի վրա պատկերված է Ս. Հոգու աղավնակերպ էջը, այնուհետև գմբեթի կաթողիկեն պահող չորս կամարների անկյուններում պատկերված են չորս Ավետարանիչների՝ Ս. Մատթեոսի, Ս. Մարկոսի, Ս. Ղուկասի ու Ս. Հովհաննեսի որմնանկարները։

Եկեղեցու պատերին պատկերված են Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության, հրեշտակի կողմից հարության ավետումի դրվագները, ինչպես նաև Հայաստան աշխարհում քարոզած առաքյալների՝ Ս. Թադեոսի ու Ս. Բարդուղիմեոսի, Հայոց դարձի, գրերի գյուտի և Լուսավորչի տեսիլքի դրվագները հավերժացնող որմնանկարները։ Եկեղեցում առանձնահատուկ դիրք է գրավում Ս. Աննայի որմնանկարը, ում անունով էլ կոչվել է եկեղեցին։ Ս. Աննա եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով։ Եկեղեցու բակում կանգնեցված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշահամալիր, որն ունի հայերեն ու ռուսերեն արձանագրություն։ Ս. Աննայի տարածքում առանձնահատուկ կերպով աչքի է ընկնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վայոց ձոր Արխիվացված 2013-10-29 Wayback Machine