Սափոր գունազարդ (մ․թ․ա․ 19-18-րդ դարեր, Տավուշ, Արծվաբերդ)

Սափոր գունազարդ, մ․թ․ա․ 19-18-րդ դարերում Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հայտնաբերված սափոր, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2311-1 համարի ներքո։

Սափոր գունազարդ
նյութկավ
բարձրություն52
լայնություն37
ստեղծվել էմ. թ. ա. 19-18-րդ դարեր

Նկարագրություն

խմբագրել

Կարասաձև խոշոր անոթ է՝ կարմիր անգոբապատ։ Լայնաբերեն է՝ ոչ բարձր պարանոցով, դեպի դուրս թեքված կլոր շրթապսակով, հարթ նստուկով։ Իրանը բոլորված է ալիքաձև զարդանախշով հարդարված քառանկյուներով, զիգզագ ժապավեններով և թռչնապատկերներով։ Նկարազարդումը արված է կարմիր հիմնագույնի վրա սև փայլաներկով։

Զարդանկարի սյուժեն երկնային և երկրային հորիզոնների վերաբերյալ հնագույն աստեղային պատկերացումներն են։ Վերին հորիզոնում՝ երկնային օվկիանոսը՝ ջուրը, ներկայացված է պարանոցի հիմքի ալիքավոր գծերով և արեգակը՝ թռչուններով։ Ստորին երկու գոտիները զիգզագներով, եռանկյունիներով և նրանց մոտ լողացող թռչուններով, խորհրդանշում են երկիրը և ջուր-ստորին ծով գաղափարը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM