Սարմատ (մարտական մոդուլ)

«Սարմատ», ուկրաինական արտադրության հեռակառավարվող աշտարակային մարտական մոդուլը, որը նախատեսված է զրահամեքենաների և զրահակատերների վրա տեղադրման համար[1]։

Սարմատ

Պատմություն խմբագրել

«Սարմատ» մարտական մոդուլը մշակվել է Կիևի «Լուչ» պետական կոնստրուկտորային բյուրոյի կողմից և առաջին անգամ ներկայացվել 2014 թվականի հունիսին սպառազինության ու ռազմական տեխնիկայի «Eurosatory-2014» ցուցահանդեսում[1][2] (մոդուլը տեղադրվել է Streit Group Varan զրահամեքենայի ցուցադրական նմուշի վրա[3][4]

Նկարագրություն խմբագրել

Մոդուլի զանգվածը կազմում է 410 կգ[5]։ Մարտական մոդուլը ներառում է շրջադարձային անվարգել, որի վրա տեղադրվում է հակատանկային հրթիռային համալիր, խոշոր տրամաչափով գնդացիր, ֆրանս-իտալական «Selex ES» ընկերության արտադրած «SLX-HAWK» ջերմատեսիլ[6], ինչպես նաև Իզյումի սարքաշինական գործարանի արտադրության նշանառության սարքավորում[7], հեռակառավարման բլոկ և սնուցման բլոկ[1]։

Տարբերակներ և ձևափոխումներ խմբագրել

  • Արտահանման համար նախատեսված տարբերակ՝ 12,7-միլիմետրանոց M2HB գնդացրով (Manroy Engineering արտադրություն)[6], որպես հակատանկային սպառազինություն կարող են տեղադրվել 107-միլիմետրանոց РК-3 չորս հրթիռներ կամ 130-միլիմետրանոց РК-2С երկու հրթիռներ տրանսպորտային-գործարկման բեռնարկղերում[1]։
  • Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված տարբերակ՝ 12,7-միլիմետրանոց КТ-12,7 գնդացրով և 107-միլիմետրանոց РК-3 «Կորսար» չորս հրթիռներով տրանսպորտային-գործարկման բեռնարկղերում[8]։

Շահագործող երկրներ խմբագրել

  •   Ուկրաինա – 2014 թվականի հոկտեմբերին որոշվել է «Սարմատ» մոդուլներ տեղադրել Ուկրաինայի ազգային գվարդիայի KRAZ Spartan զրահամեքենաների վրա[9]։ 2015 թվականի փետրվարի 7-ին վեց զրահամեքենաներ («Սարմատ» մարտական մոդուլներով) փոխանցվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի «Ազով» գնդին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Weapon station for armored vehicle // «Ukrainian Defense Review», № 1 (January — March) 2015. pages 24-31
  2. Украина презентует на международной выставке вооружений Eurosatory-2014 в Париже бронетехнику и высокоточное вооружение // «Интерфакс — Украина», 13 июня 2014
  3. «Укроборонпром» представил грозный БТР // «Вести. UA» от 18 июня 2014
  4. «Eurosatory 2014: Streit Group to further develop Varan». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  5. "Sarmat" remote weapon station // Ukroboronprom catalogue 2016-2017 Արխիվացված 2016-08-12 Wayback Machine. page 146
  6. 6,0 6,1 О. I. Покотило, О. В. Устименко, В. I. Пеньковський, С. С. Гаценко. Перспективи переозброєння сухопутних військ збройних сил України бронетранспортерами вітчизняного виробництва // «Збірник наукових праць», № 2 (2), 2014. стор.6-12
  7. Украина показала во Франции оружие, пробивающее любую броню // УКРИНФОРМ от 18 июня 2014
  8. Комплекс «Сармат» Արխիվացված 2014-10-20 Wayback Machine // официальный сайт КБ «Луч»
  9. Обстрелы в «тишине» // «Красная звезда», № 195 (26655) от 23 октября 2014. стр.1,3
  10. Батальон «Азов» получил шесть бронемашин «Спартан» // РИА «Новости» — Украина, 7 февраля 2015