Սարիկ Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիկ Սամվելի Մինասյան՝ (օգոստոսի 16, 1980, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։
Սարիկ Մինասյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 16, 1980 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելՍարիկ Մինասյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 16-ին, Գյումրիում[2]։ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ ազգային բանակում, ստացել է «ավագ» զինվորական կոչում։
Կրթություն
խմբագրել2004 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում։
Աշխատանք
խմբագրել2006-2009 թվականներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամասերից մեկում աշխատել է որպես հրամանատարի օգնական[3]։ 2010-2011 թվականներին աշխատել է «ԱրմենՏել» ընկերությունում վաճառքի բաժնում՝ որպես տարածքային մասնագետ։ 2011 թվականին աշխատել է «Գոռ-Ավետ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն։ 2013-2017 թվականներին եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ։ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը եղել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ։
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[4]։
Ընտանեկան կարգավիճակ
խմբագրելԱմուսնացած է ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
- ↑ ԱԺ պատգամավար Սարիկ Մինասյան
- ↑ «Սարիկ Մինասյան». ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ. Վերցված է 08/03/2019-ին.
- ↑ «Սարիկ Մինասյան». Լուսավոր Հայաստան Կուսակցության պաշտոնական էջ. Վերցված է 03/08/2019-ին.