Սարգիս Կարեյան

հայ բանաստեղծ

Սարգիս Կարեյան (փետրվարի 19, 1948(1948-02-19), Գյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։

Սարգիս Կարեյան
Ծնվել էփետրվարի 19, 1948(1948-02-19) (76 տարեկան)
ԾննդավայրԳյոյգյոլ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԽորհրդային գրականություն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, հայկական ռադիոյում։ 1985 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է[1]։ Առաջին գիրքը լույս է տեսել 1983 թվականին՝ «Ամառվա դեմքը տաք» խորագրով։ Բազմաժանր և բազմաոճ բանաստեղծ է։ «Առարկայական պոեզիայի»` ոչ տպագիր, ցուցահանդեսային, հեղինակն է։ ՀԳՄ ճեմասրահում և ՆՓԱԿ-ում մի խումբ ավանգարդիստ հեղինակների հետ բացվել է Կարեյանի «Առարկայական պոեզիայի» ցուցահանդեսը, որով սկիզբ է դրվել ոչ տիպային բանաստեղծության[2]։

Երկեր խմբագրել

  • Դրախտից վերցրած ժամանակ, Եր., 2009 թ.:
  • Բալենին ժպտա գինդերով, Եր., 2009 թ.:

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Քնար եղբայրության։ Ադրբեջանի բանաստեղծները Հայաստանի մասին․- Երևան։ Սովետական գրող, 1985․- 149, 1 չհ․ էջ։

Մեջբերումներ Սարգիս Կարեյանի մասին խմբագրել

  Ինչո՞ւ և ինչո՞վ է Սարգիս Կարեյանը բանաստեղծ։ Նախ և առաջ (և հիմնականում)` իր սուր դիտողականությամբ, իր տեսածն ու զգացածը խոսքերով ու բառերով ոչ միայն նկարագրելու, այլև, բառիս բուն իմաստով, նկարելու ընդունակությամբ, իր պատկերավորությամբ, որը բանաստեղծական արվեստի հիմքերի հիմքն է։ Ընդ որում, այդ պատկերները հենց ինքն է ստեղծում, և դրանք ծանոթ, ավանդական, «գրական», ֆոլկլորային ու գավառագիտական ժողովածուներից քաղված պատկերներ չեն։ Նա պոեզիա է դարձնում այն, ինչ կա իր շուրջն այսօր և ինչ մինչ այդ ուրիշները չէին նկատել… Եվ, որ նույնպես շատ կարևոր է, Սարգիս Կարեյանը չի ձգտում զարգացնել իր պատկերավորությամբ։ Նրա համար պատկերները, - ինչքան էլ կարևոր ու էական, - բայց ֆունկցիոնալ դեր ու նշանակություն ունեն` ավելի կոնկրետ ու շոշափելի դարձնել ասելիքը, ավելի շեշտել ու խորացնել բանաստեղծական հույզն ու միտքը։ Բնության հրաշալի զգացողություն ունի նա – աստղ ու արևից մինչև ծաղիկն ու մրջյունը տեսնելու, շոշափելի ու դիպուկ պատկերներով տալու ընդունակություն։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սարգիս Կարեյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  2. «Սարգիս Կարեյանի մասին AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Սարգիս Կարեյան

Արտաքին հղումներ խմբագրել