Սարգիս Թյությունճյան

հայ բանասեր

Սարգիս Թյությունճյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1948), հայ բանասեր։

Սարգիս Թյությունճյան
Դիմանկար
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1948
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունբանասեր

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել դեղագործությամբ, միաժամանակ հետաքրքրվել է թատրոնով։ 1900-ականների կեսերից պոլսահայ մամուլում («Լույս», «Մասիս» և այլն), ինչպես և տարեգրքերում տպագրել է արևմտահայ մի շարք դերասան-դերասանուհիների կենսագրականները։ Հետագայում դրանք ամփոփել է մի հատորի մեջ, հրատարակել Կ. Պոլսում 1914-ին, «Թուրքահայ բեմը և իր գործիչները» վերնագրով, Շարասան ծածկանունով։ Գիրքը պարունակել է փաստական հարուստ տեղեկություններ արևմտահայ թատրոնի պատմության վերաբերյալ։ Աշխատության մեջ տրված մի բացատրությունից երևում է, որ նյութեր է հավաքել Պետրոս Ադամյանի մասին, ցանկանալով գրել առանձին գիրք, սակայն չի կարողացել կենսագործել այդ մտադրությունը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 364.