Սարգիս Դ Վրաստանցի
Սարգիս Դ Վրաստանցի (ծ. թ. անհայտ – 1536), Ամենայն հայոց կաթողիկոս 1520 թվականից։ Հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցուն։
Սարգիս Դ Վրաստանցի | |
---|---|
Մահացել է | 1536 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Աթոռակից էր Զաքարիա Բ-ին, սակայն մինչև նրա մահը նստել է Վրաստանում՝ լինելով Վիրահայոց թեմի առաջնորդ։ Սարգիս Դ Վրաստանցու գահակալության տարիները համընկել են թուրք-պարսկական պատերազմների վերսկսմանը, և Հայոց եկեղեցին, շրջապատված արտաքին թշնամիներով, խառնաշփոթ և տկար վիճակում էր, ինչը խոչընդոտում էր Էջմիածնի գահակալներին, այդ թվում և Սարգիս Դ Վրաստանցուն, արդյունավետ գործունեություն ծավալել։ Հոգևոր-մշակութային ու շինարարական ձեռնարկումներից առավել հայրապետի խնդիրն է եղել Մայր աթոռը պահպանել ավերածության վտանգներից։ Սարգիս Դ Վրաստանցուն հաջողվել է ապահովել Մայր Աթոռի անվտանգությունն ու եկեղեցու շուրջը համախմբել ցրված միաբանությանը։ Կաթողիկոսական գահին Սարգիս Դ Վրաստանցուն հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացին։
Գրականություն
խմբագրել- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Արտաքին հղումներ
խմբագրել«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Զաքարիա Բ Վաղարշապատցի |
Կաթողիկոս 1520–1536 |
Հաջորդող՝ Գրիգոր ԺԱ Բյուզանդացի |