Սարգիս Ադամյան (երաժիշտ)

հայ դաշնակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Ադամյան (հունվարի 1, 1977(1977-01-01), Հալեպ, Սիրիա), հայ դաշնակահար, երաժիշտ։

Սարգիս Ադամյան
Ծնվել էհունվարի 1, 1977(1977-01-01) (47 տարեկան)
Հալեպ, Սիրիա
Երկիր Սիրիա
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԳործունեությունՍիրիայի պետական հեռուստատեսության կոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2015)
 Sarkis Atamian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Ադամյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1977 թվականին։ Սովորել է Սիրիայի պետական երաժշտական քոլեջում։ Եղել է Սիրիայի պետական հեռուստատեսության կոմպոզիտոր, երաժիշտ։ 2001 թվականին թողարկել է անդրանիկ ձայնասկավառակը 16 ստեղծագործությամբ։ 2007-2012 թվականներին հիմնադրել է ձայնագրման ստուդիա, ստեղծագործել և գործիքավորել է սիրիահայ երգիչների և սիրիական հեռուստատեսության հատուկ պատվերներով[1], 2008-2012 թվականներին սիրիական պետական հեռուստակայանի պատվերով ստեղծել է չորս կինոնկարների երաժշտություն և մեկ հումորային սերիալի երաժշտություն։ Գործիքավորել և ձայնագրել է հայկական աշուղական 45 երգեր՝ սիրիահայ երգիչ Մհեր Մինասյանի հետ համատեղ։ 2011 թվականին թողարկել է երկրորդ ձայնասկավառակը 15 ստեղծագործությամբ։ 2012 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում։ Հայաստանում հիմնել է իր երաժշտական նվագախումբը՝ «Nour Band», Երևանում ունի ձայնագրման ստուդիա։

2016 թվականին թողարկել է «Հայաստան» ալբոմը։ 2017, 2018, 2019 թվականների տարիներին հեղինակել է ժամանակակից երաժշտական ստեղծագործություներ (Crazy Chat) դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար (The Visitor from Other World ): 2019 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային ռադիոյում Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի մրցույթին։ Վերամշակել է Կոմիտասի երկու ստեղծագործություններ (Կրունկ) և (Հով արեք սարեր ջան) դաշնամուրի և Կոմիտասի կենդանի ձայնի համար։ 2020 թվականին ավարտել է Երևանի մշակույթի համալսարանի գործիքային կատարողական արվեստի բաժինը։

Անդամակցություն խմբագրել

  • Սիրիայի արվեստագետների միության անդամ

Ստեղծագործություններ խմբագրել

Ունի տարբեր երաժշտական ոճերի շուրջ 34 ստեղծագործություն։

  • "Palmyria" (ուդ և նվագախումբ)
  • "Syria" (ուդ և նվագախումբ)
  • "A part of me in Yerevan" (դաշնամուր և ջութակ)
  • "Homeland" (նվագախումբ)
  • "Spirit of Orient" (նվագախումբ)
  • "Yerevan yev Ser" (դաշնամուր և նվագախումբ)
  • " Armenia " (դաշնամուր)
  • "Wan under fool moon" for String Quartet
  • "Armenian Dance" (դաշնամուրային տրիո)
  • «Իմ հուշեր» (Im Husher ) (դաշնամուրային տրիո)
  • "Broken Mirror" (դաշնամուր և ջութակ)

Մրցանակներ խմբագրել

  • Սիրիայի Մշակույթի նախարարության պետական (ստեղծագործական մտքի) մրցանակի թեկնածու, 2012
  • Գյումրիի Վերածնունդ միջազգային երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում պատվոգիր-դիպլոմ, 2013
  • ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր (Հայապահպանման, Հայկական մշակույթի տարածման և զարգագման գործում), 2013
  • Գյումրիի Վերածնունդ միջազգային երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի 3-րդ դափնեկիր, 2014
  • Գյումրիի Վերածնունդ մրցույթի դափնեկիր, 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարգիս Ադամյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Ադամյան (երաժիշտ)» հոդվածին։