Սատունինի սկոտոդրիմադուզա
Սատունինի սկոտոդրիմադուզա | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Scotodrymadusa satunini
|
Սատունինի սկոտոդրիմադուզա (լատին․՝ Scotodrymadusa satunini), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՄարմինը միջին մեծության է, արուի մարմնի երկարությունը 24 մմ է, էգինը՝ 23-26 մմ, իսկ ձվադրինը՝ 10-13 մմ։ Գունավորումը գորշագույն է, մոխրագույնգորշագույն կամ շագանակագույն։ Հազիվ առաջնամեջքի եզրի տակից երևացող վերնաթևերը երկու սեռերի մոտ էլ խիստ կարճացած են[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հյուսիսարևմտյան Իրանում, Հայաստանում հայտնի էր Երևանից (այստեղ հավանաբար անհետացել է) և Արմավիրի մարզից (Փարաքար գյուղ և Այղր լճի շրջակայք)[1]։
Էկոլոգիա
խմբագրելՍատունինի սկոտոդրիմադուզան ապրում է ծովի մակարդակից 845-1100 մ բարձրությունների վրա, կիսաանապատային գոտու ցածրադիր տեղամասերում։ Թրթուրները հավանաբար դուրս են գալիս մայիսին։ Բարձր հասակի թրթուրները և հասուն միջատները հավաքվել են հունիսին[1]։
Պահպանություն
խմբագրելԾայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ, հնարավոր է անհետացած տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հայտնի են 1920 թվականին հավաքված եզակի նմուշներ։
Վտանգման հիմնական գործոները տարածքի գյուղատնտեսական յուրացումն ու քաղաքակենտրոնացումն է։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.