Սատանայական պարահանդես
«Սատանայական պարահանդես» (անգլ.՝ The Devil's Carnival), Դարեն Լին Բոուսմանի անկախ ամերիկյան ֆիլմ-մյուզիքլը՝ Թերենս Զդունիչի սցենարի հիման վրա: Ֆիլմի երաժշտությունը գրել են Թերենս Զդունիչը և Սաար Հենդելմանը: Գլխավոր դերերում նկարահանվել են Շոն Պատրիկ Ֆլեներին, Բրիանա Էվիգանը, Ջեսիկա Լաունդեսը, Ալեքսա Վեգան և Թերենս Զդունիչը՝ Լյուցիֆերի դերում[4]:
Սատանայական պարահանդես անգլ.՝ The Devil's Carnival | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ[1] և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դարեն Լինն Բոուսման[2][1] |
Պրոդյուսեր | Դարեն Լինն Բոուսման |
Սցենարի հեղինակ | Terrance Zdunich? |
Դերակատարներ | Շոն Պատրիկ Էլեների[3], Բրայանա Էվիգան[3], Jessica Lowndes?[3], Փոլ Սորվինո[3], Terrance Zdunich?[3], Բիլլ Մոսլի[2][3], Emilie Autumn?[3], Ջեյ Լարոուզ[3], Shawn Crahan?[3], Դեյթոն Կալլի և Laura Meadows? |
Օպերատոր | Joseph White? |
Տևողություն | 56 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2012 թվականի մարտի 30-ին:
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը մի խումբ մարդկանց մասին է, որոնք անսպասելիորեն հայտնվում են դժոխքի պարահանդեսում, որը կառավարում է հենց սատանան[5]: Վշտահար հայր Ջոնը, կլեպտոման տիկին Մերիվուդը և կոտրված սրտով դեռահաս Թամարան․ նրանցից յուրաքանչյուրը հակված է կրկին կրկնել սխալները, ինչն էլ նրանց բերել է պարահանդես[6]:
ԴերերումԽմբագրել
- Շոն Պատրիկ Ֆլեների - Ջոն
- Բրիանա Էվիգան - տիկին Մերիվուդ
- Ջեսիկա Լաուդենս - Թամարա
- Ալեքսա Վեգա - Վիկ
- Թերենս Զդունիչ - Լյուցիֆեր
- Շոն Քրեհան - Վարժեցնեղ
- Բիլ Մոուզիլ - Հրաշագործ
- Պոլ Սորվինո - Աստված
- Էմիլի Օթեմն - Զարդարված տիկնիկը
- Ջեյ ԼաՌոուզ - Մեր
- Մարկ Սենտեր - Կարիճ
- Թիլման Գորսվորսի - Դանիել
- ԴեյթոնՔելի - տոմսավաճառ
- Նիվեկ Օգր - երկվորյակ
- Մայք «Ամենակարող» Մուրգա - Պարտվածը
- Այվեն Լ. Մուդի - Թափառական ծաղրածու[7]
- Հանա Վագներ - Woe-Maiden
- Մեգի «Նավապետ Մեգոթս» Լալի - Woe-Maiden
- Բեթ «Կոնտեսա» Հայնդերլիթեր - Woe-Maiden
Նկարահանումներ և առաջխաղացումներԽմբագրել
Ֆիլմը բացարձակապես անկախ նախագիծ է․ նկարահանումները, որոնց համար վճարել են Դարեն Լին Բոուսմանը և Թերենս Զդունիչը, ավարտվել են 2012 թվականի հունվարին[8]: Ֆիլմում նկարահանվել է Slipknot խմբի թմբկահար Շոն Քրեհանը, որի համար դերը դարձել է առաջինը խաղային ֆիլմում[9]: 2011 թվականի դեկտեմբերին Դարեն Բոուսմանը համացանցում տեղադրել է ֆիլմի 12 րոպեանոց տեսահոլովակը՝ հայտնի դաշնակահար Էմիլի Օտեմնի մասնակցությամբ, որտեղ հանդիսատեսին առաջարկում է բացահայտել հանելուկը[10]:
«The Hollywood Reporter» տեղեկացնում է, որ նոր ֆիլմը ոչ թե «Ռիպո»-ի նման է լինելու, այլ ավելի մռայլ: Ապրիլ ամսին շրջագայության շրջանակներում ռեժիսորը ֆիլմը ներկայացրեց ամերիկյան 30 քաղաքներում [11]: Ինչպես նաև հնարավոր է ձեռք բերել ֆիլմի 12 երգերի սաունդթրեքների ալբոմը[12]:
Հեղինակները նախագիծը անվանում են «առաջին էպիզոդ»[13], իսկ 2016 թվականին հրապարակվել է ֆիլմի երկրորդ մասը «Սատանաների պարահանդես. Ալելույա»[14] անվամբ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2204379/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film161542.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.imdb.com/title/tt2204379/fullcredits
- ↑ Darren Bousman Opens The Devil's Carnival Dread Central
- ↑ Jessica Lowndes, Marc Senter, Bill Moseley in The Devil's Carnival Teaser Shock Till You Drop
- ↑ Lucifer is Requesting Your Presence at THE DEVIL’S CARNIVAL Horrornews.net
- ↑ Five Finger Death Punch Singer Ivan Moody Joins Darren Lynn Bousman's "THE DEVIL'S CARNIVAL" Artist Direct
- ↑ Meet 'The Devil’s Carnival’s' Magician (And His Sidekick)! Bloody Disgusting
- ↑ Slipknot’s Clown to Star in 'The Devil’s Carnival' Horror Film Noise Creep
- ↑ Darren Lynn Bousman’s ‘The Devil’s Carnival’ Gets an Extended, Ruffled Tease and Poster Film School Rejects
- ↑ ↑ 'The Devil’s Carnival' Teaser Trailer From 'Repo: The Genetic Opera' Director Debuts (Exclusive Video) Hollywood Reporter
- ↑ https://www.amazon.com/The-Devils-Carnival-Various-artists/dp/B007PKWIX0 Amazon
- ↑ Welcome to The Devil's Carnival Archived 2012-02-18 at the Wayback Machine. Oh No They Didn't
- ↑ Darkest Radio Ep 66: Emilie Autumn Archived 2013-10-12 at the Wayback Machine. Darkest Radio
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Պաշտոնական ֆորում
- Սատանայական պարահանդես(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում