Սառցադաշտային համալիր, սառցադաշտի եզրային մասում գոյացած, ռելիեֆի օրինաչափորեն տեղաբաշխված սառցադաշտային ձևերի և սառցադաշտային նստվածքների ամբողջությունը։ Սառցադաշտային համալիրը բաղկացած է սառցադաշտի ծայրամասը գոտևորող եզրային մորենների թմբերից, որոնց արտաքինից հարում են ջրասառցադաշտային նստվածքները և առաջացնում զանդրային հարթավայրեր։ Ներքին կողմից եզրային մորենին հարում է բլրամորենային հարթությունը, որը նախկինում զբաղեցված է եղել սառցադաշտի եզրային մասով։ Այստեղ հաճախ հանդիպում են լճերի վերածված փակ գոգավորություններ (լեզվակային ավազաններ

Ֆրանկլին սառցադաշտային համալիրի արբանյակային պատկեր (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 191