Սառա-Լեոնի Սիզիկ (ֆր.՝ Sarah-Léonie Cysique, հուլիսի 6, 1998(1998-07-06)[2], Սարսել), ֆրանսիացի ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն[3], Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[3], աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։

Սառա Լեոնի Սիզիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Ամբողջական անուն՝ֆր.՝ Sarah-Léonie Cysique
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Sarah-Léonie Cysique
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 6, 1998(1998-07-06)[2] (25 տարեկան)
Ծննդավայր՝Սարսել
163 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Սառա-Լեոնի Սիզիկը ծնվել է 1998 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայում։ Ձյուդոյի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրը մինչև 57 կգ քաշային կարգում։

2017 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Երկու ամիս անց դարձել է Ֆրանսիայի մեծահասակների առաջնության հաղթող։

2018 թվականին Սառան մասնակցել է իր համար նորամուտային Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել է ամփոփիչ 5-րդ տեղը և դրական տպավորություն է թողել մարզական ֆունկցիոներների վրա։ Նույն թվականի սեպտեմբերին նա հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը։ 2018 թվականի վերջին նա երկրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Տոկիոյում ընթացող աշխարհի առաջնությունում Սառան իր քաշային կարգում քառորդ եզրափակիչում պարտվել է կանադացի Քրիստա Դեգուչիին և ի վերջո զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մրցումային վերջին օրը Սիզիկը թիմային մրցաշարում Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[4]՝ միայն եզրափակիչում զիջելով Ճապոնիայի թիմին։ 2019 թվականի հոկտեմբերին նա հասել է Աբու Դաբիի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակիչ եւ գրավեց երկրորդ տեղը։

2020 թվականի վերջին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի ձյուդոիստուհին քառորդ եզրափակիչում պարտվել է սերբ Մարիկա Պերիշիչին, սակայն սփոփիչ գոտեմարտերում նվաճել է մայրցամաքային առաջնության բրոնզե մեդալ[5]։

2021 թվականի ապրիլին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացի մարզուհին երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել բելգիացի Մինա Լիբերերի նկատմամբ և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ընդգրկվել Է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի Ֆրանսիայի ազգային օլիմպիական հավաքականի անդամների նախնական ցուցակում[6]։

2021 թվականին նվաճել է արծաթե մեդալ Դոհայում անցկացված Judo World Masters-ում[7][8]։

Սառա-Լեոնի Սիզիկը ներկայացրել է Ֆրանսիան 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
  2. 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/142750
  3. 3,0 3,1 «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  4. 2019 World Judo Championships results
  5. Browne, Ken (2020 թ․ նոյեմբերի 19). «Giuffrida and Safarov shine on Day 1 of the 2020 judo European Championships». Olympic Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Shirine Boukli announced in the French Olympic team». www.judoinside.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  7. «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Gillen, Nancy (2021 թ․ հունվարի 11). «Olympic silver medallist An wins under-66kg contest at IJF World Judo Masters». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  9. «Shirine Boukli announced in the French Olympic team». www.judoinside.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել