Սառա Գավրոն
Սառա Գավրոն (անգլ.՝ Sarah Gavron, ապրիլի 20, 1970[1], Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր։
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1970[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Յորքի համալսարան, Էդինբուրգի արվեստի քոլեջ և The Camden School for Girls? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0310673 |
ԿենսագրությունԽմբագրել
Սառա Գավրոնը ծնվել է բրիտանական տպագրական բիզնեսի միլիոնատեր, բարերար, աշխատանքի հարատև պեր Ռոբերտ Գավրոն բարոն Գավրոնի և Լոնդոնի պառլամենտի անդամ, Լոնդոնի նախկին փոխքաղաքապետ Նիքի Գավրոնի ընտանիքում։ Սառան սովորել է Աղջիկների Կամդեն քոլեջում[2]։ Անգլերենի բակալավրի աստիճան 1992 թվականին ստացել է Յորքի համալսարանից[3], կինոգիտության մագիստրոսի աստիճան ստացել է Հերիոթ-Ուաթ համալսարանի Էդինբուրգի գեղարվեստի քոլեջից[4]։ Շուրջ 3 տարի աշխատել է BBC-ում։ Այնուհետև սովորել է Լոնդոնի Ազգային ֆիլմերի և հեռուստատեսության դպրոցի լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում։
Դերասան Ռաֆի Գավրոնը Սառայի խորթ եղբոր՝ Սիմոն Գավրոնի որդին է։
ԳործունեությունԽմբագրել
Գավրոնն իր կարիերան սկսել է որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, մի դաշտ, որը կարծես «ավելի մատչելի է այդ պահին», սակայն շարունակել է նաև նկարահանել պատմողական ֆիլմեր[5]։ Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարել է 2007 թվականին Բրիտանացի վիպասան Մոնիկա Ալիի «Brick Lane» համանուն վեպի հիման վրա։
2015 թվականին նկարել է Suffragette ֆիլմը, որտեղ աշխատանքային սուֆրաժիստուհու դերը խաղում է Քերի Մելիգանը։ 2015 թվականի մարտին ֆիլմը ձեռք է բերել Focus Features կինոընկերությունը[6]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականին Telluride կինոփառատոնի ժամանակ։
Կոչումներ և տիտղոսներԽմբագրել
- Ապրիլի 6, 1970 թ. - օգոստոսի 6, 1999 թ.՝ Միս Սառա Գավրոն
- Օգոստոսի 6, 1999 թ. - առ այսօր՝ Պատվելի Սառա Գավրոն
ՖիլմագրությունԽմբագրել
- The Girl in the Lay-By (2000)
- Losing Touch (2000)
- This Little Life (2003) (TV)
- Brick Lane (2007)
- Village at the End of the World (2013)
- Suffragette (2015)
ՄրցանակներԽմբագրել
Սառա Գավրոնը 2007 թվականին որպես լավագույն ռեժիսոր առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի և Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակների՝ «Brick Lane» (Աղյուսե նրբանցք) ֆիլմի համար։ Բրիտանական կինոյի Դինարդ կինոփառատոնում լավագույն սցենարի համար ֆիլմն արժանացել է արծաթե հիչքոքի[7]։ «Suffragette» ֆիլմի համար Հեմփթոն միջազգային կինոփառատոնում արժանացել է «Tangerine Entertainment Juice» մրցանակի, ինչպես նաև Mill Valley կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակի՝ որպես ռեժիսոր[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Interview: film maker Sarah Gavron | Media | The Guardian
- ↑ «Brick Lane - The journey from stage to screen»։ Grapevine (Alumni Office, University of York) (Spring 2008): 14
- ↑ «Successes at Heriot-Watt University»։ The Herald։ Վերցված է մայիսի 31, 2013
- ↑ «Sarah Gavron: On Directing»։ BAFTA Guru։ հոկտեմբերի 12, 2015։ Վերցված է հոկտեմբերի 13, 2015
- ↑ «Focus Features to Release SUFFRAGETTE»։ Վերցված է նոյեմբերի 2, 2015
- ↑ Mowe Richard (2007-10-08)։ «Hallam Foe takes top prize at French festival»։ The Scotsman։ Վերցված է հունվարի 12, 2009
- ↑ «Suffragette (2015) Awards»։ IMDB
Արտաքին հղումներԽմբագրել
- Sarah Gavron Internet Movie Database կայքում