Սանտաուորլդ
Սանտաուորլդ (շվեդ.՝ Tomteland), Ձմեռ պապ զվարճահարմարանքներով զբոսայգի Շվեդիայի Մուրա քաղաքից 15 կմ հարավ։ Ըստ առասպելի՝ Շվեդիայում է գտնվում Ձմեռ պապի արտադրամասը, որտեղ նա պատրաստում է իր ամանորյա նվերները։ Զբոսայգին բացվել է 1984 թվականի դեկտեմբերի 8-ին[1]։ Յուրաքանչյուր տարի զբոսայգի է այցելում մոտ 2 մլն այցելու ամբողջ աշխարհից[2]։
Տեսակ | թեմատիկ պարկ |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Հիմնվել է | 1984 |
Բացվել է | 1984, դեկտեմբերի 8 |
Զբոսայգում է գտնվում Ձմեռ պապի տունը, արտադրամասը, փոստը։
Ձմեռ պապի տուն խմբագրել
Այն տունն է, որտեղ ապրում է Ձմեռ պապը։ Նախասենյակում Ձմեռ պապի դահուկներն են, բուխարու մոտ՝ նրա աթոռն է, ինչպես նաև ճաշասեղանը։ Ննջարանում Ձմեռ պապի մահճակալն է՝ գույնզգույն կտորներից կարված փետուրե վերմակով։ Տունը զարդարում է նաև ամանորյա տոնածառը[2]։
Ձմեռ պապի արտադրամաս խմբագրել
Ձմեռ պապի արտադրամասը տեղակայված է Սանտաուորլդի ամենամեծ շենքում, որը համարվում է նաև Շվեդիայի ամենամեծ փայտե շենքը։ Այստեղ են տեղակայված նաև Ձմեռ պապի խանութը, փոստը, թանգարանը և սրճարանը[2]։
Ձմեռ պապի փոստ խմբագրել
Այստեղ այցելուները ստանում կամ ուղարկում են իրենց բացիկները՝ անձամբ կնքված Ձմեռ պապի կողմից։ Մեկ հարկ վերև գտնում է մանկական թանգարանը և ամանորյա նվերների խանութը[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Försäkrad tomtebolycka» (Swedish). Skandia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Santaworld - Sweden
Արտաքին հղումներ խմբագրել
- Սանտաուորլդի պաշտոնական կայք(չաշխատող հղում)