Սանկտ Պետերբուրգ (վոլեյբոլի կենտրոն)

«Սանկտ Պետերբուրգ» վոլեյբոլի կենտրոն (թաթ.՝ «Санкт-Петербург» волейбол үзәге), մարզական բազմաֆունկցիոնալ փակ սրահ Ռուսաստանի Կազան քաղաքում (ԹաթարստանՎոլեյբոլի «Զենիթ» (Կազան)[2] և «Դինամո-Ակ Բարս» (Կազան)[3] ակումբների տնային ասպարեզն է։

Սանկտ Պետերբուրգ
Տեսակմարզական կառույց
Մարզաձևվոլեյբոլ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան[1]
Հիմնադրված2010
Բացվածմայիս 2010
Տարողություն5166
Տնային թիմ«Զենիթ» Կազան և Դինամո-Ակ Բարս
Քարտեզ
Քարտեզ

2011 և 2012 թվականներին մարզասրահում անցկացվել են վոլեյբոլի Չեմպիոնների լիգայի հանդիպումներ։ Ունիվերսիադա 2013-ի ընթացքում «Սանկտ Պետերբուրգ» կենտրոնում կայացել են վոլեյբոլի մրցումներ[4]։

Պատմություն խմբագրել

Մարզասրահը կառուցվել է 2013 թվականի Ունիվերսիադային նախապատրաստվելու շրջանակներում։ Շինարարությունը սկսվել է 2009 թվականի օգոստոսին, և 2010 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել հանդիսավոր բացումը[5]։ Համալիրը կառուցելու նպատակով Ռուսաստանի դաշնային բյուջեից հատկացվել է մոտ 790 միլիոն ռուբլի[6]։ «Սանկտ Պետերբուրգ» անվանումը կենտրոնին տրվել է Ունիվերսիադայի տնօրենության կողմից[6]։

Նկարագրություն խմբագրել

«Սանկտ Պետերբուրգ» վոլեյբոլի կենտրոնը ժամանակակից համալիր է, որի ընդհանուր մակերեսն ավելի քան 13 հազար քառակուսի մետր է։ Հիմնական դահլիճը տեղավորում է ավելի քան 5000 հանդիսական, փոքրը՝ 700։ Համալիրն ունի բոլոր անհրաժեշտ օժանդակ տարածքները և լավ հագեցած մարզադահլիճներ[7]։

Հասցե խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Arena». VC Zenit-Kazan. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Arena». Volleyball club Dinamo-Kazan. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «XXVII Всемирная летняя Универсиада 2013 в Казани, 6-17 июля». kazan2013.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Первый вице-премьер Правительства России Игорь Шувалов принял участие в открытии центра волейбола в Казани». Сайт президента Республики Татарстан. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.]
  6. 6,0 6,1 «Официальный сайт ВК "Зенит-Казань" // Новости // Готовимся к новоселью». zenit-kazan.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Официальный сайт ВК "Зенит-Казань" // О клубе // Арена». zenit-kazan.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.