Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան
Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան, աշխարհի առաջին թանգարանը, որը նվիրված է կրկեսի պատմությանը[1]։ Թանգարանը գտնվում է Ֆոնտանկայի վրա Սանկտ Պետերբուրգի մեծ պետական կրկեսի շենքում։ Ներկայումս կապված կրկեսի շենքի կապիտալ վերանորոգման հետ՝ Ֆոնտանկայում թանգարանի դռները փակ են։ Ցուցանմուշները տեղափոխվել են «Կրկեսի արտիստների տուն» հյուրանոց՝ Ինժեներական փողոց, տուն 6 հասցեով, որտեղ աշխատում է ցուցահանդեսի և գրադարանի ձևաչափով։
Սանկտ Պետերբուրգի կրկեսային արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Ֆոնտանկա գետի ամբարտակ |
Հիմնադրվել է | 1928 |
Հիմնադիր | Վասիլի Անդրեև |
Կայք | webcitation.org/6GGQRQaRe?url=http://www.circus.spb.ru/ru/muzej/ |
Թանգարանի ստեղծում
խմբագրել1928 թվականին կրկեսի շենքում Ֆոնտանկայի վրա իր դռներն է բացել կրկեսային արվեստի աշխարհում առաջին թանգարանը։ Նրա հիմնադիրը Վասիլի Յակովլևիչ Անդրեևն էր[2]։ Անդրեևը շատ էր սիրում կրկեսը և հավաքում էր դրա հետ կապված ամեն ինչ։
1928 թվականի գարնանը Վասիլի Յակովլևիչը մասնակցել է «Շարժման արվեստ» ցուցադրությանը, որտեղ ցուցադրել է կրկեսի և էստրադայի մասին մանրակրկիտ ընտրված նյութեր։ Այդ էքսպոզիցիային ուշադրություն է դարձրել Լենինգրադի կրկեսի գեղարվեստական մասով փոխտնօրեն Գերշունին։ Նա զեկույցով դիմել է ՏՎԿ-ի վարիչ Ա. Մ. Դանկմանին[3] հատուկ թանգարանի ստեղծման համար։ 1928 թվականի օգոստոսի 8-ին Լենինգրադի կրկեսում կայացել է Կրկեսի և էստրադայի թանգարանի բացումը։
Ներկայումս թանգարանում հաշվվում է մոտ 90 000 պահպանման առարկաներ, որոնք բաժանված են հավաքածուների՝ լուսանկարադարան, տեսադարան, գրադարան, պաստառների, կրկեսային բրոշյուրների, թերթերի կտրվածքների, տարազների, ռեկվիզիտների բաժիններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Большой Санкт-Петербургский государственный цирк на Фонтанке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Андреев В. Я. В мире цирка и эстрады.
- ↑ Цирковых дел мастер А. М. Данкман(չաշխատող հղում)