Սանկտ Պետերբուրգի կղզիներ

Եկատերինգոֆի կղզի

Չկա ճշգրիտ տեղեկություն, թե իրականում քանի կղզի է տեղակայված Սանկտ Պետերբուրգում։ 2002 թվականի տվյալներով հաշվվում էր 23 կղզի, որոնք ունեն պաշտոնական անուն։ Բացի այդ Ֆիննական ծոցում է գտնվում Կրոնշտադտ արշիպելագը, որը ներառում է Կոտլին կղզին, որի վրա է գտնվում Կրոնշտադտ քաղաք, ինչպես նաև նույնանուն բերդի 21 ամրոցները (որից 17-ը գտնվում են Պետերբուրգի վարչական սահմաններին)։ Կղզիների ընդհանուր մակերեսը մոտ 80 կմ² է (Սանկտ Պետերբուրգի վարչական սահմաններով ամբողջ մակերեսի 6%-ը կամ միջքաղաքային մակերեսի 14%-ը)։

Պետերբուրգի բերդերն ավելի վաղ են կառուցվել, քան հիմնվել է քաղաքը և ավելի քան 2 դար շարունակել են քաղաքի համար մնալ հուսալի պաշտպանություն ծովային հարձակումներից։

Պետերբուրգի կղզիները կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ բնական և արհեստական։ Բնական կղզիներն առաջացել են Նևայի բազմաթիվ ճյուղերից։ Այս խմբի մեջ են մտնում ամենախոշոր կղզիները՝ Վասիլիի, Պետրոգրադի, Կրեստովսկի և այլ կղզիներ։ Երկրորդ խմբի մեջ մտնող կղզիների թիվը կայուն չէ․ առանձին վտակների լցման և ջրանցքների փորման արդյունքում որոշ կղզիներ անհետացան, որոշներն էլ՝ հայտնվեցին։ Այդպես հայտնվեց Նոր Հոլանդիա կղզին և անհետացավ Ժադիմիրովսկի կղզին։

Պետերբուրգի հիմնադրման ժամանակ ավելի քիչ կղզի կար։ Նևայի դելտայում հաշվվում էր մոտ 25 կղզի, որոնցից ամենախոշորն էր Վասիլիի, Պետրոգրադի, Կրեստովսկի, Պերվուշինի, Ուսադիցի կղզիները։

18-րդ դարում բազմաթիվ ջրանքների ի հայտ գալով կղզիների թիվն աճեց։ Սակայն ջրանքներից շատերը շուտով լցվեցին․ այսպես, 1737 թվականին անհետացան Վասիլիի կղզու տարածքում նախկինում փորված ջրանցքները։ 19-րդ դարի սկզբին բազմաթիվ արհեստական ջրանցքների շնորհիվ կղզիների թիվը դարձավ 101։ 19-րդ դարի կեսերից սկսվեցին քաղաքի կենտրոնական հատվածի բարելավմանն ուղղված աշխատանքները, որն ուղեկցվեց որոշ ջրամբարների և ջրավազանների լցմամբ, որն էլ հանգեցրեց կղզիների թվաքանակի կրճատմանը։

ԿղզիներԽմբագրել

  • Առաջին Ադմիրալտեյսկի կղզի
  • Երկրորդ Ադմիրալտեյսկի կղզի
  • Արտիլերիյսկի կղզի
  • Ապտեկարսկի կղզի
  • Բեզիմյանի կղզի
  • Բելի կղզի
  • Բիչի կղզի
  • Վասիլիի կղզի
  • Վերպերլուդա կղզի
  • Գրյազնի կղզի
  • Գուտուևսկի կղզի
  • Դեկաբրիստների կղզի
  • Եկատերինգոֆի կղզի
  • Ելագին կղզի
  • Նապաստակի կղզի
  • Կազանի կղզի
  • Կամեննի կղզի
  • Կանոներսկի կղզի
  • Կոլոմենսկի կղզի
  • Կոտլին
  • Կրեստովսկիկղզի
  • Կրիվայա Դամբա կղզի
  • Կրոնշլոտ կղզի
  • Լետնի սադ կղզի
  • Մալի Ռեզվի կղզի
  • Մատիսների կղզի
  • Մոնաստիրսկի կղզի
  • Նոր Հոլանդիա
  • Նոր Ադմիրալտեյսկի կղզի
  • Պետրովսկի կղզի
  • Պետրոգրադսկի կղզի
  • Պոկրովսկի կղզի
  • Սերնի կղզի
  • Սպասկի կղզի
  • Չուխոնկա կղզի

Անհետացած կղզիներԽմբագրել

  • Վատնի կղզի
  • Վոլնի կղզի
  • Գալերնի կղզի
  • Գոնորոպուլո կղզի
  • Ժադիմիրովսկի կղզի
  • Զոլոտոյ կղզի
  • Կաշևարովի կղզի
  • Մալի Գրյազնի կղզի
  • Հյուսիսային Մեծ Ռեզվի կղզի
  • Հարավային Մեծ Ռեզվի կղզի

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել