Սանիտարա-տեխնիկական սարքեր

Սանիտարահիգիենիկ սարքեր, կեղտաջրերի ընդունիչներ, որոնք տեղադրվում են բնակելի, հասարակական և արտադրական շենքերում։ Ըստ նշանակման սանիտարահիգիենիկ սարքերը լինում են հիգիենիկ նպատակների (լվացարաններ, վաննաներ, ջրացնցուղի տակնոցներ, գուգարանակոնքեր են), տնտեսական կարիքների (խոհանոցային լվացարաններ, լվացամեքենաներ են), հատուկ նպատակների (լաբորատորիաների, մանկական և բժշկական հիմնարկների, արտադրական շենքերի կենցաղային մասերի սանիտարահիգիենիկ սարքեր) համար։ Սանիտարահիգիենիկ սարքերը պատրաստում են թուջից, կերամիկայից (հախճապակի, կիսաճենապակի), թերթավոր պողպատից, գունավոր մետաղներից և համաձուլվածքներից, պլաստմասսայից։ Սանիտարահիգիենիկ սարքերը սարքավորում են ջրառու կամ խառնման ծորակներով, ինչպես նաև ջրի փակաղակ ունեցող սիֆոններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 181