Սանդղաձև խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Տափակ խխունջներ
Տեսակ Սանդղաձև խխունջ
Լատիներեն անվանում
Turanena scalaris


Սանդղաձև խխունջ (լատին․՝ Turanena scalaris), Էնիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Մինչև 6,5-7,0 մմ բարձրությամբ, 3,5-4,0 մմ լայնությամբ, 5,5-6,0 պտույտների թվով կոնաձև խեցին ելանցքի հատվածում առանց ատամների է։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Հյուսիսարևմտայան Իրանում և Հայաստանում։ Հայաստանում հայտնի է միակ ապրելավայրից՝ Գնիշիկ գյուղի շրջակայքից (Վայոց ձորի մարզ)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է սերոֆիլ նոսր անտառներում և ուղղաբերձ ժայռերի ճեղքերում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով, հարյուրավոր առանձնյակներից կազմված պոպուլյացիայով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող կենդանի։

Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.