Սանդերլենդ կամուրջ (Դարհեմ կոմսություն)

Սանդերլենդ կամուրջ, համանուն գյուղ և կամուրջ Անգլիայի Դարհեմ կոմսությունում, Դարհեմ քաղաքից մոտավորապես 3 մղոն (4․8 կմ) դեպի հարավ։ Երկուսն էլ գտնվում են Ուիր և Բրաունի գետերի միախառնման կետի մոտ։

Բնակավայր
Սանդերլենդ կամուրջ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Սանդերլենդ կամուրջ (Դարհեմ կոմսություն) (Միացյալ Թագավորություն)##
Սանդերլենդ կամուրջ (Դարհեմ կոմսություն) (Միացյալ Թագավորություն)

Գյուղ խմբագրել

Գյուղն իրենից ներկայացնում է Քրոքսդեյլ-Հեթի ծխական համայնքի մաս՝ Դարհեմ կոմսության միավորական մարմնի կազմում։ Տեղական կառավարման պատասխանատվությունը կիսում են ծխական և շրջանային խորհուրդները։

Կամուրջ խմբագրել

Սկզբնապես Ուիր գետի վրայով անցնող Մեծ հյուսիսային մայրուղին (A1) անցնում էր Սանդերլենդի կամրջով, որը հավանաբար կառուցվել էր 14-րդ դարում։ Կառուցված է ավազաքարից ու բաղկացած է չորս կիսակլոր կամարներից։ Ենթարկվել է մի քանի վերանորոգման, որոնց արդյունքում 1770 թվականին վերաձևավորվել են կամարները, 1822 թվականին՝ լայնացվել եզրապատերը, իսկ 19-րդ դարում կառուցվել են նոր վերջնական պատեր։ Համարվում է առաջին դասի կառույց[1]։

Երբ առաջացել է նոր կամրջի անհրաժեշտություն, քանի որ հինը բավականաչափ լայն չէր երթևեկության համար, արդեն գոյություն ունեցող կամրջից դեպի արևելք կառուցվել է Քրոքսդեյլ կամուրջը։ Այդ ժամանակի A1-ը հետագայում վերանախագծվել է A167 մայրուղու, և այն անցնում է արդեն Քրոքսդեյլ կամրջով։

Երբ տեղացիների խնդրանքով Մեծ հյուսիսային մայրուղու հին ճանապարհը փակվել է Դարհեմ կոմսության Խորհրդի կողմից, դրա արդյունքում Սանդերլենդի կամրջով այժմ քիչ ճանապարհային երթևեկություն է անցնում։ Այն թույլ է տալիս մուտք գործել Քրոքսդեյլի մասնավոր տարածք։ Կամրջով է անցնում նաև Ուիրդեյլ Ուեյի երկար արահետի մի հատվածը։ Կամուրջը միացնում է Բրանդոն-Բայշոթլզ և Քրոքսդեյլ-Հեթի համայնքները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sunderland Bridge, Croxdale And Hett». BritishListedBuildings.co.uk. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.