Սանասար Գևորգյան

խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սանասար Արսենի Գևորգյան (հոկտեմբերի 18, 1951(1951-10-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 1989(1989-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ «Արարատ» թիմի կազմում Խորհրդային Միության 1973 թվականի չեմպիոն և կրկնակի գավաթակիր (1973, 1975)։

Սանասար Գևորգյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սանասար Արսենի Գևորգյան
Քաղաքացիությունը  Հայկական ԽՍՀ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1951(1951-10-18)[1]
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունիսի 30, 1989(1989-06-30) (37 տարեկան)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 171 սմ
Քաշ 69 կգ
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1968-1979 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ 206 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Սանասար Գևորգյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում[2]։ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի սան է[3]։

1968 թվականին ընդգրկվել է Հայաստանի դրոշակակիր Երևանի «Արարատի» կազմում։ Խաղացել է աջ պաշտպանի դիրքում[4]։ ԽՍՀՄ առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է 1970 թվականի ապրիլի 25-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ[5]։ Ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում անցկացրել է 206 խաղ, որոնցից 160-ը ԽՍՀՄ առաջնություններում, 32-ը` ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում, 14-ը` եվրոպական գավաթներում[5]։ Եվս մեկ խաղ Սանասար Գևորգյանն անցկացրել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում (ֆրանսիացի հասակակիցների դեմ, 25.05.1973)[5]։

Կարիերայի ընթացքում նա խփել է 5 գոլ. 4-ը` ԽՍՀՄ առաջնությունում, 1-ը` գավաթի խաղարկությունում[5]։

Սանասար Գևորգյանը «Արարատ» թիմի կազմում դարձել է Խորհրդային Միության 1973 թվականի չեմպիոն և կրկնակի գավաթակիր (1973, 1975)։ Նա նաև 1976 թվականի գարնանային առաջնության երկրորդ մրցանակակիր է[4]։

Վախճանվել է 1989 թվականին 37 տարեկանում։

Նվաճումներ խմբագրել

  Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
  • ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975

Պետական պարգևներ խմբագրել

  • Գերագույն խորհրդի պատվոգիր[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/259039
  2. «Геворкян Санасар Арсенович». Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.
  3. «РФШ, г. Ереван. Воспитанники». Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 ««Արարատ 73»-ը 40 տարի անց. Սանասար Գևորգյանը լավ պաշտպան էր». Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Геворкян Санасар Арсенович: игры». Վերցված է 2017 Ապրիլ 27-ին.