Սայրուս Իտոն

ամերիկացի գործարար

Սայրուս Իտոն (անգլ.՝ Cyrus Eaton) (դեկտեմբերի 27, 1883(1883-12-27)[1], Փուգվեշ (Նոր Շոտլանդիա), Քամբերլենդ, Նոր Շոտլանդիա, Կանադա - մայիսի 9, 1979(1979-05-09)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկյան հասարակական գործիչ, արդյունաբերող։ Ծնունդով կանադացի։ 1913 թվականին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։

Սայրուս Ստեփան Իտոն
Cyrus Stephen Eaton
Դիմանկար
Ծնվել էՆոյելբերի 27 1883
Ծննդավայրկանադա
Մահացել էմայիսի 9 1979
Մահվան վայրՔլիվլենդ (Օհայո)
ՔաղաքացիությունԱմերիկացի
ԿրթությունՄաքՄաստեր համալսարան և Քոլգեյթ համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Cyrus S. Eaton Վիքիպահեստում

1950-ական թվականների սկզբներից մասնակցել է երկրի հասարակական կյանքին, հանդես եկել հօգուտ միջազգային լարվածության թուլացման և խաղաղ գոյակցության։ Նախաձեռնել է աշխարհի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների, այսպես կոչված՝ Պագուոշյան կոնֆերանսները։ 1960 թվականին արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայրուս Իտոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441