Սամվել Գյուլնազարյան

հայ ճարտարապետ

Սամվել Համազասպի Գյուլնազարյան (հուլիսի 27, 1958(1958-07-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Սամվել Գյուլնազարյան
Ծնվել էհուլիսի 27, 1958(1958-07-27)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Գյուլնազարյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1996 թվականից ԱՄՆ գրանցված ճարտարապետների ազգային խորհրդի անդամ է[2]։

Գյուլնազարյանի նախագծերով Վաշինգտոնում կառուցվել են ԱՄՆ արդարադատության «Արիել-Ռիոս» և ԱՄՆ վետերանների նախարարությունների, Նյու-Յորքում՝ երկաթգծի վարչության կենտրոնի, Գեյտիսբուրգում՝ ԱՄՆ տեխնոլոգիաների և չափորոշիչների ինստիտուտի, Պիտսբուրգում՝ Տարածաշրջանային թանգարանի շենքերը, Հարավային Կորեայում՝ «Հէ-Սոնգ Պլազա» համալիրը, Մոսկվայի Հին Արբատ փողոցի «Ցենտր-Արբատ» շենքը, Երևանի գեղասահքի դպրոցը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7189
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Երևանում կառուցվում է գեղասահքի դպրոց. Շինարարության արժեքը` $5 մլն