Սամվել Ավետիսյան (գործարար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ռաֆիկի Ավետիսյան (մարտի 8, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։
Սամվել Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1960 թ. մարտի 8-ին Երևանում։ 1983 թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1983-1984 թթ. Վարդենիսի ֆուտբոլի մասնագիտացված դպրոցում աշխատել է մարզիչ, 1984-1991 թթ. Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1991-1999 թթ. եղել է «Ռաֆայել» առևտրաարտադրական կոոպերատիվի նախագահ։
1999 թ. հուլիսի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, 2001 թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
Ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=172&lang=eng
- ↑ Սամվել Ռաֆիկի Ավետիսյան parliament.am/կայքում