Սամսոն Համլետի Լենինգրադով

Սամսոն Համլետի Լենինգրադով (ծնվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին, Սանկտ Պետերբուրգում), արու ընձուղտ, Մոսկվայի կենդանաբանական այգու դիտարժան գլխավոր օբյեկտներից մեկը և «կենդանի թալիսմանը»։

Սամսոն Համլետի Լենինգրադով
Տեսակառանձնյակ
Սեռարու
Ծնվել էօգոստոսի 5, 1993(1993-08-05) (30 տարեկան)
ԾննդավայրԿենդանաբանական այգի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
 Giraffa Samson in Moscow Zoo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամսոն Լենինգրադովը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին Լենինգրադի կենդանաբանական այգում։ Նրա ծնողները ծագումով Դանիայից էին՝ ընձուղտներ Համլետը և Լուգան։ Երկու տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, տեղավորվել է մոսկովյան կենդանաբանական այգու առանձին մեծավանդակում («Ընձուղտի տուն»), «հին» տարածքի ամենահին՝ դեռևս 1892 թվականին կառուցված տեղանքում։ Սամսոնը դարձել է կենդանաբանական այգու ամբողջական անուն ստացած միակ բնակիչը։ Նա շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել այցելուների շրջանում, չնայած նրան, որ կենդանաբանական այգում այլ ընձուղտներ ևս կան, որոնք ապրում են վագերաձիերի հետ միևնույն մեծավանդակում։ Սամսոնի հասակը մոտ 5 մետր է, քաշը՝ մոտ 700 կգ։ Ավելի քան 15 տարի Սամսոնի հետ աշխատում է տեսուչ, նախկինում՝ էլեկտրոնիկայի ինժեներ, Սերգեյ Գրիգորևիչ Գրոզդովը։

Սամսոն Հալետովիչի ծննդյան 20-ամյակի առթիվ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան կենդանաբանական այգում ծրագրվել են տոնակատարություններ։ Սակայն հուլիսի 9-ի իրադարձությունների հետ կապված, որի ժամանակ մի շարք մարդիկ կոտրվածքներ ստացան, տոնակատարության հարցը մնաց չլուծված։

Անձնական կյանք խմբագրել

Սկզբնական շրջանում այգում Սամսոնի համար ընտրվել էր էգ ընձուղտ Լյուբան, որին կենդանաբանական այգուն նվիրել էին Ֆրանսիայից ժամանած բարերարներ Վիլդենշտեյն ամուսինները։ Սակայն Վայրի կենդանիների բուծման ամերիկյան կենտրոնից տեղափոխման ժամանակ Լյուբան կոտրեց ոտքը։ Չնայած իրականցված երկու վիրահատություններին՝ Լյուբան մահացավ։ 2004 թվականի հոկտեմբերին այն նույն ամուսինները՝ Լյուբով և Ալեք Վիլդենշտեյնները կենդանաբանական այգուն ևս մեկ անգամ օգնեցին՝ Սամսոնի համար զուգընկեր ընտրելով Թվիգին (Դոսյային) African Safari Wildlife Park»-ից[1]։ Վերջինս ընդամենը 14 ամսական էր, բայց հարաբերությունները ընձուղտների միջև դասավորվեցին։ Մի առավոտ Դոսյային գտան մահացած[2]։ Նրա մահվան պատճառը մինչ այժմ պարզաբանված չէ, հավանական է, որ մահը վրա է հասել սիբիրյան խոցի դեմ պատվասման հետևանքով առաջացած ալերգիայից։ Այդ ժամանակվանից ի վեր Սամսոնն իր մեծավանդակում ապրում է միայնակ։

Մեկ օրում Սամսոնն ուտում է 11 կգ բանջարեղեն, 4 կգ միրգ, 6 կգ հաց, 3-ական կգ չոր խոտ և համակցված կեր։ Շատ սիրում է ուռենու թարմ ճյուղեր, բանան և գազար։ Սամսոն Լենինգրադովը շատ շփվող, բարեհոգի և ըմբռնող ընձուղտ է, հանրության սիրելին է, ով կարողանում է զվարճացնել մարդկանց։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել