Սահմանադրականության կանխավարկած

Սահմանադրականության կանխավարկած (անգլ.՝ Presumption of constitutionality), սկզբունք, համաձայն որի օրենքի հակասահմանադրականության ապացուցման պար­տականությունը կրում է քաղաքացին, այլ ոչ թե պետությունը։

Ալեքսանդր Համիլթոնը իր Ֆեդերալիստ 78 էսսեյում գրել է, դատարանները պետք է հնարավորություն ունենան չեղարկել օրենքը որպես հակասահմանադրական միայն այն դեպքում, եթե վիճարկվող օրենքի և սահմանադրության միջև կա «անհաշտելի տարբերություն»[1]։ Հակառակ դեպքում օրենքը պետք է մնա ուժի մեջ։

Նմանապես, 1787 թվականին Ֆիլադելֆիայի համագումարի ժամանակ Վիրջինիայի պատվիրակ Ջորջ Մենսոնը ասել է, որ դատավորները «կարող են հակասահմանադրական օրենքը անվավեր ճանաչել։ Սակայն այդ նկարագրությանը չհամապատասխանող ցանկացած օրենք, որքան էլ այն անարդար, ծանր և կործանարար լինի, նրանք որպես դատավորներ պարտավոր են ազատ թողնել»[2]։

Ամերիկացի իրավաբան, պրոֆեսոր Ռենդի Բարնեթը կարծում է, որ նման կանխավարկածը ինքն իրենով հակասահմանադրական է և ենթադրում է, որ պետությունը պարտավոր է ապացուցել, որ ազատությունը սահմանափակող օրենքները անհրաժեշտ են, ինչ Բարնեթը անվանում է «ազատության կանխավարկած»[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hamilton, Alexander. Federalist #78 (1788-06-14).
  2. "Founders’ Constitution, Article 1, Section 7, Clauses 2 and 3", Records of the Federal Convention (1787-06-04).
  3. Barnett, Randy. Restoring the Lost Constitution: The Presumption of Liberty (Princeton University Press 2004).