Սալնապատի վանք

Վանք Վանում

Սալնապատի վանք (հայտնի է նաև՝ Սուրբ Գրիգորի վանք, Սալնաձորի անապատ)[1], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Վան քաղաքից դեպի հարավ-արևելք՝ մոտ 6-կմ հեռավորության վրա՝ Վարագայ լեռան մոտ։ Վանքը հիմնադրվել է 302-325 թվականներին։ Ըստ որոշ արձանագրությունների, վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, երբ այցելել է Վան քաղաք՝ փնտրելու Սուրբ Հռիփսիմե կույսի բերած Սուրբ Խաչափայտի մասունքը։

Սալնապատի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎանի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը4-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ՀիմնադիրԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված4-րդ դար

Ճարտարապետություն խմբագրել

Վանքը բաղկացած էր Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներից և մեկ ժամատնից, տարածքը պարիսպապատ էր, ուներ նաև վանականների ու ուխտավորների համար նախատեսված առանձին շինություն։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ուներ 10 մետր երկարություն և 8 մետր լայնություն, իսկ բարձրությունը 7 մետր էր։ Ուներ 6 որմնասյուներ, նրանց վրա կային պայտաձև կամարներ, որոնցից 4-ի վրա հենված էր գմբեթը, իսկ մյուս 2-ը նախնական խորանների փոխարինող խորշեր էին։ Կոզակը կիսաբոլոր էր և կողքերին ուներ մեկական խորաններ, որոնցից աջակողմյանը ծածկված էր սեպագրի արձանագրություններով։ Եկեղեցում պահվում էր Գրիգոր Լուսավորիչի ճկույթի մասունքը՝ ամփոփված ականակուռ խաչի մեջ։ Վանքից քիչ հեռու կար նաև փոքրիկ մատուռ։ Ըստ տեղացիների, այդ մատուռը կառուցվել է այն տեղում, որտեղ Գրիգոր Լուսավորիչը աղոթել է։ Ձորակում՝ առվակի ափին, կային 2 ժայռ քարեր, որտեղ Սուրբ Հռիփսիմե կույսը սովորություն է ունեցել նստելու։

Եկեղեցու առջև Սուրբ Կարապետ եկեղեցին էր, այն իր ճարտարապետությամբ շատ նման էր Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Եկեղեցին ութանկյուն գմբեթավոր էր։ 1873 թվականին վանք է այցելել Երեմիա Տևկանցին։ Նրա խոսքերով վանքը առանց միաբանների է եղել և ունեցել է ընդամենը մեկ վանահայր՝ Յակոբ Վարդապետ Շապաղլենը։ Այնտեղ եղել է նաև մեկ մշակ, մեկ գառնարած, մեկ տնտես՝ իր 2 որդիների հետ։ Վանքը պատկանել է Վան-Տոսպի թեմին։ 1909 թվականին Ա-Դոյի հայտնած տվյալներով, վանքն այդ ժամանակ հարուստ չի եղել, ունեցել է ընդամենը 120 ոչխար և 30 չափ այլ անասուններ։ Վանքում եղել է գիշերօթիկ դպրոց-որբանոց, որը բացվել էր 1898 թվականին, որի ծախսերը հոգում էին Հայոց պատրիարքարանի միջոցներով։ 1909 թվականին որբանոցն ունեցել է 40 սան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քարտէսներ». web.archive.org. 2021 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. {{cite web}}: Text "Եկեղեցիներ և վանքեր 3 :։ Houshamadyan - a project to reconstruct Ottoman Armenian town and village life" ignored (օգնություն); Text "Կրօնք" ignored (օգնություն); Text "Վանի վիլայէթ" ignored (օգնություն); Text "Վանի քազա" ignored (օգնություն)