Սալյուտ (հյուրանոց, Մոսկվա)

«Սալյուտ» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Салют»), չորսաստղանի հյուրանոց Մոսկվայի հարավ-արևմուտքում, որը գտնվում է Տրոպարյովո-Նիկուլինո շրջանի տարածքում։

Սալյուտ
Տեսակհյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏրոպարյովո-Նիկուլինո
ՓողոցԼենինի պողոտա (158)
Հիմնադրված է1980
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

«Սալյուտ» հյուրանոցը կառուցվել է 1977-1980 թվականներին` Համամիութենական արհմիությունների խորհրդի կենտրոնական խորհրդի (ՀԱՄԿԽ) և Զբոսաշրջության և էքսկուրսիաների կենտրոնական խորհրդի (ԶՔԿԽ) պատվերով` Մոսկովյան օլիմպիադայի օտարերկրյա հյուրերին ընդունելու համար։ 24-հարկանի հյուրանոցային շենքը նախագծվել և կառուցվել է միջազգային պահանջներին համապատասխան։ Նման հարկայնություն ունեցող հյուրանոցային շենքն առաջին անգամ կառուցվել է խոշորպանելային կոնստրուկցիաներով[1]։

Հյուրանոցի շենքը կառուցված է օլիմպիական ճարտարապետության ոգով և 1980-ական թվականների սոցռեալիզմի խորհրդանիշներից է[2]։

Շենքի ճարտարապետությունն ու դիզայնը կատարվել է ճարտարապետներ Ա. Բ. Սամսոնովի, Ա. Բ. Բերգելսոնի, Ա. Պ. Զոբնինի նախագծով[2]։

Պաշտոնապես հյուրանոցը բացվել է 1980 թվականի մարտի 6-ին։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո «Սալյուտ» հյուրանոցը պատկանել է և օգտագործվել է Մոսկվայի «Ինտուրբյուրո» կազմակերպության կողմից` օտարերկրյա զբոսաշրջիկներին տեղակայելու համար։ 1985 թվականին «Սալյուտ» հյուրանոցն ընդունել է Երիտասարդության և ուսանողների XII համաշխարհային փառատոնի պատվիրակներին։ 2015 թվականի դեկտեմբերին «Սալյուտ» հյուրանոցին շնորհվել է «4 աստղ» կարգավիճակ[2]։

Վերակառուցում

խմբագրել

2003 թվականին վերանորոգվել և վերակահավորվել է հյուրանոցի համարների զգալի մասը, 2014-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում հյուրանոցի վերակառուցումը շարունակվել է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Советская архитектура и домостроение: Проектирование гостиниц
  2. 2,0 2,1 2,2 «История гостиницы «Салют»».
  3. История гостиницы «Салют» в Москве