Սալմե (դիցաբանական կերպար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալմե (այլ կիրառումներ)

Սալմե, էստոնական դիցաբանության կերպար, որը հանդես է գալիս կույսի կամ աստղի հարսի կերպարով։ Մարմնավորում է մայրամուտը։

Համաձայն ժողովրդական երգերի՝ Սալմեն դուրս է եկել հավի ձվից։ Երկնային հարսանիքի սյուժեում նրա ձեռքն են խնդրում արևը, լուսինը և բևեռային աստղի ավագ որդին։ Սալմեն հրաժարվեց ամուսնանալ արևի և լուսնի հետ, քանզի արևը երաշտ է առաջացնում, իսկ լուսինը շատ պարտականություններ ունի. շուտ է արթնանում և հետևում է բոլորին և ամեն ինչի։ Այսպիսով, նա ընտրում է աստղին իր համեստության համար։ Բևեռային աստղի որդին տանում է հարսնացուին և խոստանում թաքցնել նրան ամպերի հետևում և դարձնել աստղ։

Մասնագետների կարծիքով Սալմեյի կերպարը ձևավորվել է բալթյան դիցաբանության մեջ տեղ գտած երկնային հարսանիքի ազդեցությամբ[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифологический словарь/Гл. ред. Мелетинский Е.М. - М.: Советская энциклопедия, 1990 г.- 672 с.
  2. Мифы народов мира/под ред. Токарева С. А. - М., Советская энциклопедия, 1992 г. - т.2 - 719 с.