Սադըք Ալբայրաք (փետրվարի 15, 1942(1942-02-15)[1], Տրապիզոն, Թուրքիա[2]), թուրք լրագրող և քաղաքական գործիչ։ Սադըք Ալբայրաքը ավելի քան 40 գրքերի հեղինակ է։ Եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ 1991-ից 1995 թվականներից «Բարեկեցություն» կուսակցությունից։ 1980 թվականին Ալբայրաքի Son devir Osmanlı uleması գիրքը ստացել է Թուրքիայի գրողների միության մրցանակ[2]։

Սադըք Ալբայրաք
 
Կուսակցություն՝ Բարեկեցության կուսակցություն
Մասնագիտություն՝ լրագրող և գրող
Ծննդյան օր փետրվարի 15, 1942(1942-02-15)[1] (82 տարեկան)
Ծննդավայր Տրապիզոն, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Զավակներ Բերատ Ալբայրակ և Սերհաթ Ալբայրաք

1980 թվականից սկսած Սադըք Ալբայրաքը ընկերական հարաբերությունների մեջ է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ[3]։ 2004 թվականին Սադըք Ալբայրաքի որդին Բերատ Ալբայրաքը ամուսնացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր Էսրա Էրդողանի հետ[3]։ Նրա կրտսեր որդին Սերհաթ Ալբայրաքը Çalık Holding-ին պատկանող Turkuvaz Media Group-ի գործադիր տնօրենն է, իսկ Բերատը, մինչ 2013 թվականիը եղել է հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահը։

  • Son devir Osmanlı uleması (1980), Medrese Yayınevi

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Biyografi
  3. 3,0 3,1 Metin YÜKSEL, Հուրիեթ, 21 March 2004, Başbakan’ın yazar ve gazeteci dünürü Արխիվացված 2013-06-20 archive.today

Արտաքին հղումներ

խմբագրել