Սագո Հակոբի Օգնայան (հուլիսի 13, 1955(1955-07-13), Բեյրութ, Լիբանան), մատենագետ։

Սագո Օգնայան
Ծնվել էհուլիսի 13, 1955(1955-07-13) (68 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունՀովակիմյան-Մանուկյան վարժարան և Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունմատենագետ

Կենսագրություն խմբագրել

1973 թվականին ավարտել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանը, 1978 թվականին՝ Ամերիկյան համալսարանը։

1985–1989 թվականներին աշխատակցել է «Երկաթե շերեփ», «Սփիւռք» (1990 թվականից) պարբերականներին։

Լույս են տեսել Օգնայանի «Մատենագիտութիւն լիբանանեան եւ օտար մամուլի (հայկական նյութեր), 1978» (1980 թվական), «Մատենագիտութիւն «Սփիւռք» շաբաթաթերթի. 1958–1978» (1984), «Մատենագիտութիւն հայկական ժողովրդային շարժումի «Երկաթէ շերեփ» ամսաթերթին (1985–1989)» (1993), «Մատենագիտութիւն «Հասկ» հայագիտական տարեգրքի. 1948–1994» (հատոր 1–7, 1996 թվական), «Մատենագիտութիւն «Փյունիկ» ամսաթերթի (Երևան), 1990–1991» (2002), «Մատենագիտութիւն «Հայկազեան հայագիտական հանդէսի» Ա–Լ հատորներու (1970–2010)» (2010) մատենագիտական աշխատությունները։

Օգնայանի աշխատասիրությամբ հրատարակվել է նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ)» (2015 թվական) վավերագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։