Սաբրի Ուլկեր (Ղրիմի թաթարերեն՝ Sabri Ülker, 1920, Ալուշտա - հունիսի 12, 2012(2012-06-12), Ստամբուլ, Թուրքիա, թուրք հրուշակագործ, հիմնել է աշխարհահռչակ «Ülker» քաղցրավենիքի և խմիչքների արտադրության ընկերությունը[1]։

Սաբրի Ուլկեր
թուրքերեն՝ Sabri Ülker
Դիմանկար
Ծնվել է1920
ԾննդավայրԱլուշտա
Մահացել էհունիսի 12, 2012(2012-06-12)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանTopkapı Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունգործարար և Հրուշակագործ
ԵրեխաներMurat Ülker? և Ali Ulker?
Կայքsabriulker.com.tr

Կենսագրություն

խմբագրել

Սաբրի Ուլկերը ծնվել է Ալուշտայի (Ղրիմ) մերձակայքում, Ղրիմի թաթարական ընտանիքում, Կորբեկ գյուղում[2]։ 1929 թվականին նրա ընտանիքը ընդմիշտ տեղափոխվել է Թուրքիա։

1944 թվականին Սաբրի Ուլկերը եղբայր Ռասիմի հետ ձեռք է բերել 100 մ2 մակերեսով փոքր Հացաբուլկեղեն, որտեղ սկսվեց թխվածքաբլիթների արտադրությունը:1974 թվականին «Ülker» ընկերության թխվածքաբլիթները դուրս եկան համաշխարհային շուկա[1]։ Դրանից էլ սկսվեց հաջողակ գործարար և բարերար, բարեպաշտ մուսուլման և YILDIZ հոլդինգի պատվավոր նախագահ Սաբրի Ուլկերի վերելքը։

2000 թվականից հոլդինգի գործերը ղեկավարում է նրա որդին՝ Մուրադը։ Լինելով Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ կյանքի վերջին տարիներին Սաբրի Ուլկերը զբաղվել է բացառապես բարեգործությամբ և սոցիալական նախագծերով։ Նա ներդրումներ էր կատարում նոր գրադարաններ բացելու, դպրոցների համար համակարգիչներ գնելու մեջ, օգնում էր թուրք ուսանողությանը։ Սաբրի Ուլկերը մահացել է 2012 թվականի հունիսի 12-ին՝ կյանքի 92-րդ տարում։ Սաբրի Ուլկերին հուղարկավորել են Ստամբուլում, նրա հուղարկավորությանը ներկա են եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլի նահանգապետ Հյուսեյին Ավնի Մութլուն, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, թուրքական կառավարության մի քանի նախարարներ, ինչպես նաև մի շարք այլ հայտնի թուրք քաղաքական գործիչներ[1]։ Ղրիմի թաթար ժողովրդի Մեջլիսի նախագահ Մուստաֆա Ջեմիլևն այսպես է արձագանքել հայտնի հրուշակագործ մագնատի մահվանը։

  Խոր վշտով ընդունեցի Ձեր հոր՝ Սաբրի Ուլկերի մահվան լուրը, ով մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի կայացման և զարգացման գործում, և ում անունը Ղրիմի բոլոր թաթարներն արտասանում էին մեծ հարգանքով և հպարտությամբ։ Ղրիմի թաթար ժողովրդի անունից թույլ տվեք անկեղծ ցավակցություն հայտնել ձեզ, ձեր ընտանիքին Սաբրի Ուլկերի մահվան կապակցությամբ, ով իր բարեգործական գործունեությամբ օրինակ է դարձել շատերի համար[1].  

Սաբրի Ուլկերի ընկերության Բոլոր իրավունքները ժառանգել է նրա որդին՝  Մուրադ Ուլկերը։ Նույնիսկ իր կենդանության օրոք Սաբրի Ուլկերին անվանում էին «Շոկոլադե արքա»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «В Турции умер один из самых богатых крымских татар в мире». Крым 24. 14 Июнь 2012 в 08:46. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին.
  2. «Murat Ülker: "Babama, aslımızı sordum 'Biz, Evlad-ı Fatihan'ız' dedi."». История Жизни Сабри Улькера (тур.). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  3. «Умер турецкий «шоколадный король»». turkrus.com. 13.06.2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել