Ռևիկ Եզեկյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եզեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռևիկ Կորյունի Եզեկյան (հուլիսի 10, 1935(1935-07-10), Կիրովական, ԽՍՀՄ - 2015), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1990

Ռևիկ Եզեկյան
Ծնվել էհուլիսի 10, 1935(1935-07-10)
Կիրովական, ԽՍՀՄ
Մահացել է2015
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1962)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1990)
Տիրապետում է լեզուներինհայերեն

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, լեզվաբան Լևոն Եզեկյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963-1974 թվականներին աշխատել է Հայաստանի հեղափոխության պետական թանգարանում, 1968 թվականից՝ բաժնի վարիչ, 1974-1991 թվականներին՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում, 1989 թվականից՝ բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում[1]։

Աշխատանքները վերաբերում են գիտատեխնիկական առաջընթացի, գիտության և արտադրության ինտեգրման, ինչպես նաև կառավարման կատարելագործման հիմնահարցերին[2]։

Երկեր խմբագրել

  • Սկզբնական կուսկազմակեպությունները և արդյունաբերության ղեկավարումը (1970-1976 թթ.), Երևան, 1978 թ.։
  • Արհմիությունները կոմունիզմի դպրոց, Երևան, 1982 թ.։
  • Արտադրական միավորումը և սոցիալիստական մրցությունը, Երևան, 1984 թ.։
  • Հայաստանի կուսկազմակերպությունների աշխատանքը գիտատեխնիկական առաջադիմության արագացման ասպարեզում (1971-1984 թթ.), Երևան, 1985 թ.։
  • Գիտության և արտադրության ինտեգրացումը։ Անդրկովկասյան հանրապետությունների նյութերով, Երևան, 1985 թ.։
  • Կուսակցական աշխատանքի կատարելագործումը արտադրական միավորումների պայմաններում, Երևան, 1990 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հիմնարար գիտական գրադարան