Ռստակես XIV դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ։ Ապրել և ստեղծագործել է Վասպուրականում։ Կենսագրական տվյալներ գրեթե չեն պահպանվել։ 1397 թվականին Խիզանում ընդօրինակել և նկարազարդել է մեկ Ավետարան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) որն ունի 20 տերունական, 4 ավետարանիչների պատկերներ, 10 խորան։ Ռստակեսի բացառիկ ինքնատիպ պատկերագրությունը կապվում է տեղական հնամենի սովորույթների ու ժամանակի պատկերացումների հետ։ Նկարիչը որոշակիորեն շեղվել է պատկերման կանոնական ձևերից։ Ռստակեսի գրաֆիկական գծաոճավորումը հասնում է մանևրայնության և շատ դեպքերում վերաճում ինքնակամ նախշազարդերի։ Ռստակեսի զարդանկարչական մտածողությունն արտահայտվել է թեմատիկ պատկերներում և լուսանցազարդերում, որոնց բարդ բուսական հորինվածքում պատկերված են իրական և ֆանտաստիկ կենդանիներ։ Դրանցից շատերը առնչվում են Ադթամարի Ա․ Խաչ եկեղեցու ռելիեֆների հետ։ Պատկերազարդումը տեսանելի է 705-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրական Հայկական մանրանկարչությունը (այբոմ), 1969։ Հակոբյան Հ․, Վասպուրականի մանրանկարչությունը, 1982։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։