Ռոքսթեդի («rock steady»,« rock-steady»), երաժշտական ուղղություն, որը ստեղծվել է Ճամայկայում 1960-ական թթ.(1966 թ.)։Ստեղծման ժամանակով այն հաջորդում է սկա ժանրին և նախորդում ռեգիին։ Անվանումն ստացել է պարի տեսակից, որը նշվում է Էլթոն Էլլիսի «Rock Steady» երգում։ Ռոքսթեդի ժանրում առաջին միջազգային հիթը "Hold me tight"-ն է համարվում՝ կատարված ամերիկացի երգիչ Ջոննի Նաշի կողմից(1968 թ.)։ Ուղղությունն ներառում է էլեմենտներ R&B-ից, ջազից, սկայից և այլ ժանրերից։ Մեծ ուշադրություն է դարձվում ստեղնաշարային գործիքներին և կիթառին։ Սկայի հետ համեմատած՝ այն ավելի դանդաղ և սահուն ռիթմեր է պարունակում։ Նույնիսկ լեգենդ գոյություն ունի, համաձայն որի 1966 թ. շատ շոգ է եղել և պարողները չեն կարողացել պարել այնպես արագ, ինչպես սկա ոճն է պահանջել... Մյուս տարբերությունը տեքստերի բովանդակությունն էր։ Դրանք դարձան ավելի գաղափարախոսական.սկսեցին գովերգվել բարոյական արժեքները (սեր, ընկերություն, աշխատանք...) սովորական մարդկանց մատչելի լեզվով, որն էլ հետագայում ժառանգվեց ռեգիի կողմից։

սկա/ոքսթեդի ռիթմ[1] Նվագարկել

Ռոքսթեդին երկար կյանք չունեցավ՝ շատ շուտով փոխարինվելով ռեգիի (1960-ական թթ վերջ)։ Նշված ժամանակահատվածում Ճամայկայում անչափ պոպուլյար դարձավ ռաստաֆարական շարժումը, և ռեգիի միջոցով սկսեցին արտահայտել իրենց քաղաքական հայացքները, բողոքը և նպաստել աֆրոամերիկացիների գիտակցության զարթոնքին։ Իսկ Բոբ Մարլին էլ այն հասցրեց միջազգային չտեսնված ճանաչման և հռչակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnston, Richard (2004). How to Play Rhythm Guitar, p. 72. 0-87930-811-7.