Ռուս-բենինական հարաբերություններ

Ռուս-բենինական հարաբերություններ (ռուս.՝ Российско-бенинские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Բենինի Հանրապետության միջև։

Ռուս-բենինական հարաբերություններ
Ռուսաստան և Բենին

Ռուսաստան

Բենին

Պատմություն խմբագրել

Խորհրդա-բենինական հարաբերություններ խմբագրել

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը 1960 թվականի օգոստոսի 18-ին Դահոմեայի Հանրապետությունը ճանաչել է, որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Շատ չանցած՝ 1962 թվականի հունիսի 4-ին, երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Սկզբնական շրջանում դիվանագիտական հարաբերությունները կատարվում էին Տոգոյում խորհրդային դեսպանի միջոցով։

1966 թվականի փետրվարի 1-ին Խորհրդային Միության կենտրոնական կոմիտեն առաջին անգամ Ալեքսանդր Աբրահամովին հավատարմագրեց, որպես Բենինում ԽՍՀՄ դեսպան։

Չնայած այս հանգամանքի, երկու երկրների միջև հարաբերությունները եղել են նվազագույնս։ Բենինի և Խորհրդային պետության երկկողմ հարաբերությունները բարելավվել են միայն 1972 թվականին Պորտո Նովոյում տեղի ունեցած հեղաշրջումից հետո, որի արդյունքում երկրում 1974 թվականին ստեղծվեց լենինյան և մարքսիստական վարչակազմ։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը հանդիսանում էր նախկին գաղութային տերություն հանդիսացող Բենինի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցը միջազգային ասպարեզում։ 1953-1980 թվականներին խորհրդային կողմն ունեցել է իր զորքերը Բենինի տարածքում։ 1986 թվականին կնքվել է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հռչակագիր։

Ռուս-բենինական հարաբերություններ խմբագրել

1992 թվականի հունվարի 9-ին Բենինը պաշտոնապես ճանաչել է Ռուսաստանի Դաշնությանը, որպես Խորհրդային Միության գլխավոր իրավահաջորդ պետություն։ Ներկայումս Ռուսաստանն ունի իր դեսպանությունը Կոտոնուում, իսկ Բենինը՝ Մոսկվայում։

Աղբյուրներ խմբագրել