Ռուս-ավստրիական հարաբերություններ

Ռուս-ավստրիական հարաբերություններ (ռուս.՝ Российско-австрийские отношения, գերմ.՝ Österreichisch-russische Beziehungen), դիվանագիտական հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Ավստրիայի Հանրապետության միջև։

Ռուս-ավստրիական հարաբերություններ
Ավստրիա և Ռուսաստան

Ավստրիա

Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924-ի փետրվարին (դե-ֆակտո՝ 1921-ի դեկտեմբերին), 1938-ի մարտին խզվել են Ավստրիայում՝ նացիստական կարգեր հաստատվելուց հետո, վերականգնվել 1945-ի հոկտեմբերին՝ Ավսսրիայի ազատագրումից հետո։ «Անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերաբերյալ» պետական պայմանագիրը (1955, ստորագրեցին ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիանն) և Ավստրիայի կողմից մշտական չեզոքության օրենքի ընդունումը (1955-ի հոկտեմբերի 26) հիմք դարձան ԽՍՀՄ և Ավստրիայի բազմակողմանի համագործակցության համար։ Պայմանագիրը ստորագրած մեծ տերությունները պարտավորվեցին հարգել Ավստրիայի անկախությունն ու տարածքային ամբողջակնությունը, արգելել անշլյուսը, քաղաքական․ և տնտեսական դաշինքը Գերմանիայի հետ։ Այնուհետև ԽՍՀՄ և Ավստրիայի միջև կնքվեցին աոևտրական (1955), հյուպատոսական (1959), գիտական և մշակութային համագործակցության, տնտեսական և գիտատեխնիկական․ համագործակցության, օդային հաղորդակցության, Ավստրիային գազ մատակարարելու և ԽՍՀՄ-ին խողովակ ու գազամուղի սարքավորում տրամադրելու (1968) մասին պայմանագրեր ու համաձայնագրեր։ 1970-ական թթ․ կնքվեցին աոևտրական․, տնտեսական․, գիտատեխնիկկան․ և արդյունաբերական․ համագործակցության նոր համաձայնագրեր, 1975—77-ի մշակութային․ և գիտական․ համագործակցության ծրագիր, 1951-ին՝ Ավստրիայի և ԽՍՀՄ-ի տնտեսական, գիտատեխնիկական․ և արդյունաբերական․ համագործակցության (1981—90) զարգացման և խորացման ծրագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 513