Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայություն

Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայություն (ՀԴԾ) (ռուս.՝ Федеральная служба контрразведки Российской Федерации), Ռուսաստանի իշխանության դաշնային գործադիր մարմին, որը 1993-1995 թվականներին ղեկավարում էր հակահետախուզական գործունեութունը։

Ռուսաստանի Դաշնության հակահետախուզական դաշնային ծառայություն
Федеральная служба контрразведки Российской Федерации
Տեսականվտանգության գործակալություն և Հակահետախուզություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԻրավասությունՌուսաստանի նախագահ
Ստեղծվել է1993 թ․ դեկտեմբերի 21
Լուծարվել է (վերափոխվել է)1995 թ․ ապրիլի 12
ԳլխամասԱնվտանգության դաշնային ծառայություն
Միրջին թվակազմը75 000 մարդ
Նախորդող ծառայությունMinistry of Security of the Russian Federation?
ՂեկավարՍերգեյ Ստեպաշին
 Federal Security Service of the Russian Federation Վիքիպահեստում

Ըստ Ռուսաստանի Դաշնության հակահետախուզության դաշնային ծառայության կանոնադրության, հակահետախուզության մարմինների հիմնական առաջադրանքներն էին՝ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների և կազմակերպությունների բացահայտումը, կանխումն ու խափանումը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության սպառնալիքների հետախուզական տեղեկատվության մասին, Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության սպառնալիքների տեղեկատվության ապահովման մասին, ահաբեկչության դեմ պայքարը, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական զինված կազմավորումների, ինչպես նաև ապօրինաբար ստեղծված կամ արգելված հասարակական միավորումների, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգը ոտնահարող, Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիքների ապահովման, իր պահպանության իրավասության սահմաններում, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հակահետախուզական կազմի օպերատիվ ապահովումը[1]։

Պատմություն

խմբագրել

1993 թվականի դեկտեմբերի 21-ին 1993 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել է հրամանագիր «Ռուսաստանի անվտանգության նախարարության լուծարման և Ռուսաստանի Դաշնության հակահետախուզության Դաշնային ծառայության ստեղծման մասին»[2]։ ՀԴԾ-ի կազմի մեջ են մտնում անվտանգության նախարարության գրեթե բոլոր ստորաբաժանումները, բացառությամբ՝ Սահմանապահ զորքերի։

1994 թվականի հունվարի 5-ին հաստատվեց [3] կենտրոնական ապարատի ծառայության կառուցվածքը՝ տնօրեն, 5 տեղակալներ, 11 հոգանոց կոլեգիա, 18 վարչություններ, քարտուղարություն և հասարակայնության հետ կապերի կենտրոն։ 1994 թվականի հուլիսին կենտրոնական ապարատի կազմում  հայտնվել է  գաղտնագրային և հատուկ կապի կառավարում։ 1995 թվականի հունվարին  ղեկավարի տեղակալի պաշտոնների քանակը  վեցով ավելացվել է[4]։

1995 թվականի ապրիլի 3-ին ստորագրվել է« Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայության անվտանգության մարմինների մասին օրենք», որը ուժի մեջ մտավ  1995 թվականի ապրիլի 12-ին[5]։ Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի  հունիսի 23-ի № 633 հրամանագրով ապրիլի 12-ից ՀԴԾ-ն վերանվանվել է  Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության, ընդ որում, չի իրականացվել կազմակերպական-հաստիքային միջոցառումներ, ծառայության աշխատակիցները (ներառյալ տնօրենի և նրա տեղակալների) մնացել են իրենց պաշտոններում առանց վերընտրվելու և վերապատրաստվելու։

Կենտրոնական ապարատի կառուցվածք

խմբագրել
  • Հակահետախուզական գործառնությունների վարչություն
  • Հակահետախուզական  ռազմավարական օբյեկտների ապահովման վարչություն
  • Ռազմական հակահետախուզության վարչություն
  • Տնտեսական հակահետախուզության վարչություն
  • Ահաբեկչության դեմ պայքարի վարչություն
  • Տեղեկատվական-վերլուծական վարչություն
  • Ծառայողների ձեռնարկած օպերատիվ վարչություն
  • Կազմակերպական-տեսչական վարչություն
  • Օպերատիվ-տեխնիկական միջոցառումների վարչություն
  • Գիտա-տեխնիկական ապահովման վարչություն
  • Անձնակազմի կառավարման վարչություն
  • Սեփական անվտանգության վարչություն
  • Քարտուղարություն
  • Իրավապայմանագրային վարչություն
  • Արխիվային գործի վարչություն
  • Գաղտնագրային և հատուկ կապի վարչություն ( 1994 թ. հուլիսից)
  • Հասարակական կապերի կենտրոն
  • Նյութատեխնիկական ապահովման վարչություն
  • Ֆինանսատնտեսագիտական վարչություն
  • Ռազմա-բժշկական վարչություն
  • Ռազմա-շինարարական վարչություն

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Об утверждении положения о Федеральной Службе контрразведки Российской Федерации
  2. Указ Президента России № 2233 от 21 декабря 1993 г. «Об упразднении Министерства безопасности Российской Федерации и создании Федеральной службы контрразведки Российской Федерации»
  3. Указ Президента России № 19 от 5 января 1994 г. «Об утверждении положения о Федеральной службе контрразведки Российской Федерации»
  4. Фактически с самого начала существования ФСК у директора было 6 заместителей, оставшихся ещё со времён существования министерства безопасности
  5. «Указ Президента Российской Федерации от 23 июня 1995 № 633 «О первоочередных мерах по реализации Федерального закона „Об органах федеральной службы безопасности в Российской Федерации"»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել