Ռուսական ռեալիստական արվեստի ինստիտուտ
Ռուսական ռեալիստական արվեստի ինստիտուտ (ռուս.՝ Институт русского реалистического искусства), մասնավոր թանգարան, որը հիմնադրվել է ձեռնարկատեր Ալեքսեյ Անանևի նախաձեռնությամբ`19-20-րդ դարերի ռուսական ռեալիստական արվեստի իր հավաքածուի հիման վրա։ Բացումը տեղի է ունեցել 2011 թվականին դերբենևյան առափնյա նախկին չթադաջման ֆաբրիկայի շենքում, որը կառուցվել է 1823 թվականին։ 2018 թվականի դրությամբ՝ ցուցադրության կազմում ընդգրկված են ավելի քան 500 աշխատանքներ[1]։
Ռուսական ռեալիստական արվեստի ինստիտուտ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Ռուսաստան |
Հիմնադրվել է | 2011 |
Տնօրեն | Nadezhda Stepanova? |
Կայք | rusrealart.ru |
![]() | |
![]() |
Շենք Խմբագրել
Գործարանի շենքը կառուցել է շվեյցարացի վարպետ Բուխերը 1823 թվականին։ Հետագա տասնամյակներում մանուֆակտուրան դարձել է ռուսական կայսրության խոշորագույն չթադաջման ձեռնարկությունը։ 1847 թվականին ֆաբրիկան անցավ Էմիլ Չինդել ընկերության կառավարմանը և ընդլայնեց արտադրության տեսականին[2][3]։
1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ մանուֆակտուրան դարձել է աշխատողների զանգվածային գործադուլների հիմնական հենակետերից մեկը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո արտադրությունը վերանվանվեց՝ դառնալով «Առաջին չթադաջման ֆաբրիկա»[2]։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չթե գործվածքների սպառման անկման պատճառով գործարանը դադարեց դիմակայել մրցակցությանը Իվանովյան ձեռնարկությունների հետ, որոնք առաջատարն էին տեքստիլ արտադրողների շրջանում։ Այդ պատճառով ֆաբրիկայի նոր սեփականատերերը՝ Պրոմսվյազնեդվիժիմոստ ընկերությունը, 1990-ականների վերջին որոշում են կայացրել փակել արտադրամասերի մեծ մասը և շենքերում կահավորել Նովոսպասսկի բակ գործարար թաղամասը։
Նախագիծն անվանվել է ոչ հեռու գտնվող համանուն վանքի պատվին և իր մեջ ներառել է 14 գործարանային տաղավարների վերակառուցում, որոնցից մեկը հետագայում հանձնել են թանգարանի։ Բիզնես-թաղամասի իրականացումը մեկնարկել է 2000 թվականին Մեգաստրոյ 2000 ճարտարապետական բյուրոյի կառավարման ներքո և ավարտվել 2005 թվականին։ Կատարված աշխատանքների արդյունքում ամրացվել են հիմքերը, վերակառուցվել են ձեղնահարկերը, ինչպես նաև վերականգնվել է մասնաշենքերի ճակատային մասի աղյուսե շարվածքը[2][3][4][5]։
Թանգարան Խմբագրել
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերին սիտցենաբիվ ֆաբրիկայի նախկին մասնաշենքերից մեկում[2][6][7]։ Թանգարանի ստեղծման նախաձեռնողը գործարար Ալեքսեյ Անանևն է, ով մանկուց զբաղվել է գեղանկարչության ուսումնասիրությամբ[8][9]։ 2000-ական թվականներից սկսած՝ Անանևը սկսել է ձևավորել իրատեսական արվեստի ստեղծագործությունների սեփական հավաքածուն՝ իր ընտրությունը բացատրելով համաշխարհային մակարդակի աշխատանքների հավաքածու ստեղծելու ցանկությամբ․
Թանգարանի կոնցեպցիան կառուցված է լուսավորչական գործունեության վրա. գիտաշխատողները կազմակերպում են դասախոսություններ, վարպետության դասեր՝ երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև անցկացնում են հանրային միջոցառումներ[10][11][12]։
Ցուցահանդես Խմբագրել
Թանգարանային ֆոնդը պարունակում է ռուսական ռեալիստական արվեստի ավելի քան 6000 ստեղծագործություն, սակայն մշտական ցուցադրության է ներկայացված միայն 500 աշխատանք։ Ինչպես նշում է Ալեքսեյ Անանևը, դա կապված է կտավների ընտրության խիստ սկզբունքի հետ՝ ամբողջական ցուցահանդեսային տարածք ստեղծելու համար[2][13]։ Ցուցադրությունը ներկայացված է ժամանակագրական կարգով և գտնվում է շենքի երեք հարկերում՝ 4500 մ² ընդհանուր մակերեսով[10][14][15]։
2016 թվականին թանգարանի ցուցահանդեսի տարածքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ[10]՝ ճարտարապետներ Իգոր Չիրկին և Պավել Պրիշին[16]։ Վերանորոգումից հետո շենքը կահավորվել է Ինժեներական կոմունիկացիաներով և կլիմայական հսկողության համակարգով, որը թույլ է տալիս պահպանել նկարների համար օպտիմալ ջերմաստիճանը։ Կոնցեպտուալ նկարիչ Անդրեյ Շելուտոն մշակել է նավիգացիոն համակարգ, որը համապատասխանում է թանգարանի ժամանակակից կերպարին[17][18]։
- Առաջին հարկ
Առաջին հարկի ցուցասրահը սկսվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նկարիչների աշխատանքներից։ 2016 թվականի վերանորոգումից հետո սրահների պատերը վառ գույներով են ներկված, որպեսզի վերստեղծեն փոփոխությունների դարաշրջանի ոգին։ Ցուցահանդեսի բաղկացուցիչ մասն է թանգարանային հավաքածուի ամենամեծ բաժիններից մեկը՝ 20-րդ դարի առաջին կեսի խորհրդային գեղանկարչությունը։ Ներկայացված ստեղծագործությունների թվում են Արկադի Պլաստովի, Սերգեյ Գերասիմովի, Ալեքսանդր Դեյնեկիի, Յուրի Պիմենովի, Գեորգի Նիսսկու և Իսահակ Բրոդսկու կտավները[2][19]։ Ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը համարվում է «Աղջիկը, որը ժապավենը կապում է գլխին» կտավը, որը 1930-ական թվականներին ստեղծել է Ալեքսանդր Դեյնեկին[10][20]։
- Երկրորդ հարկ
Երկրորդ հարկում ցուցադրվում է խորհրդային հետպատերազմյան արվեստը։ Սրահների առաջին մասում ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմին և այն ժամանակվա ռուսական գյուղի կերպարին նվիրված աշխատանքները։ Սենյակների պատերը ներկված են բազալտե գույնով, իսկ հատակը ծածկված է մանրահատակով և հատուկ ճռճռում է՝ ներկայության էֆեկտի ստեղծման համար։ Սրահների երկրորդ մասում պահվում են Խրուշչովյան շրջանի նկարիչների աշխատանքները՝ Գելի Կորժևի, Սերգեյ և Ալեքսեյ Տկաչև եղբայրների, Վիկտոր Իվանովի, Պյոտր Օսովսկու, Դմիտրի Ժիլինսկու, Թաիր Սալախովի գործերը[2][21]։
- Երրորդ հարկ
Վերջին հարկի ցուցադրությունը նվիրված է 1970-ական թվականներից ստեղծված ժամանակակից արվեստի աշխատանքներին։ Սենյակները կահավորված են մինիմալիստական ոճով և սև ու սպիտակ գույներով[17][22]։ Պատերին ներկայացված են Վիկտոր Կալինինի, Ալեքսեյ Սուխովեցկու, Վլադիմիր Տելինի, Վյաչեսլավ Ստեկոլշչիկովի, Վյաչեսլավ Զագոնեկի, Միխայիլ Իզոտովի կտավները[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Институт русского реалистического искусства»։ Олимпиада։ Վերցված է 2018-10-28
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «История»։ Институт русского реалистического искусства։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-24-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ 3,0 3,1 «Превращенные фабрики. Фабрика Эмиля Цинделя или Деловой квартал «Новоспасский».»։ Seendgo։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Новоспасский Двор»։ Re-Developer։ Վերցված է 2018-10-29
- ↑ Иван Мацарский (2006-07-12)։ «Набитый деньгами ситец. Проект по строительству на месте Московской ситценабивной фабрики бизнес-парка получит новое развитие»։ Sostav.ru։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Институт русского реалистического искусства представляет проект «Георгий Нисский. Горизонты»»։ Музеи России։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Институт русского реалистического искусства»։ RobbReport։ Վերցված է 2018-10-28
- ↑ Ольга Проскурнина, Даниил Антонов (2016-04-07)։ «10 частных коллекций: Институт русского реалистического искусства Алексея Ананьева»։ Forbes։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Институт русского реалистического искусства»։ Vander Lust։ Վերցված է 2018-10-28
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Институт русского реалистического искусства»։ Cozy Moscow։ Վերցված է 2018-10-28
- ↑ «День открытых дверей Института русского реалистического искусства»։ Architime։ Վերցված է 2018-10-28
- ↑ Игорь Попов։ «Социалистический реализм коллекционируют капиталисты»։ Forbes։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Институт русского реалистического искусства»։ TimeOut։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Институт русского реалистического искусства»։ Культура.рф։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Ленин, Сталин и другие официальные лица — вожди на полотнах советских художников из собрания Музея Института русского реалистического искусства»։ Эхо Москвы։ 2012-03-03։ Վերցված է 2018-10-28
- ↑ Анна Мартовицкая (2011-10-19)։ «Испытание кампусом»։ Archi։ Վերցված է 2018-10-29
- ↑ 17,0 17,1 «Архитектура и айдентика Института русского реалистического искусства»։ РДХ։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-08-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ Юлия Рузманова (2016-11-11)։ «Институт русского реалистического искусства снова откроется в декабре»։ The Village։ Վերցված է 2018-10-28
- ↑ Ольга Кабанова (2017-01-12)։ «Институт русского реалистического искусства превратился в стильный музей»։ Ведомости։ Վերցված է 2018-10-28
- ↑ Ян Смирницкий (2016-11-29)։ «Институт русского реалистического искусства показал уникальное выставочное пространство»։ Московский Комсомолец։ Վերցված է 2018-10-28
- ↑ Дьяконов, 2014
- ↑ «Институт русского реалистического искусства»։ Тонкости։ Վերցված է 2018-10-28
Գրականություն Խմբագրել
- Дьяконов В. Спортивная живопись. — КоммерсантЪ, 2014. — В. 4. — С. 39.