Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածու

Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածու, օրենսդրական ակտերի ժամանակագրական ժողովածու։ Ընդգրկել է ռուս, ցարի հաստատած բոլոր տեսակի ակտերը՝ բացառությամբ եկեղեցական կառավարման, արքունական տանն ու պալատական գերատեսչությանը վերաբերող ակտերի։ Առաջին հրատարակությունը ընդգրկել է 1649-1825 թվականների օրենսդրական գործող և չգործող ավելի քան 30 հազար ակտ առաջին 40 հատորը՝ օրենսդրական ակտերը, 41-ը՝ ժամանակագրական ցուցիչը, 42-ը՝ այբբենական-առարկայական ցուցիչը, 43-44-ը՝ զինվորական, ռազմածովային և քաղաքացիական աստիճանների հաստիքները, 45-ը՝ տարիֆները։ Քառահատոր «առդիրները» ընդհանուր թվի մեջ չեն մտել։ Թեև կոչվում է լրիվ, սակայն ակտերի մի մասը, քաղաքական նկատառումներով ժողովածուից դուրս է մնացել։ Երկրորդ հրատարակությունը ընդգրկել է 1825—1881 թվականների շուրջ 60 հազար, երրորդ հրատարակությունը 1881-1913 թվականների շուրջ 40 հազար օրենսդրական ակտ։ ժողովածուի ստեղծման նպատակը ճորտատիրական կարգերի ճգնաժամի և բուրժուական հարաբերություններին զարգացման պայմաններում հասարակական և պետական կարգի ամրապնդումն էր։

Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածու
Տեսակգրական ստեղծագործություն
Կազմված էQ44205767?, Q44205969? և Q44206155?
 Complete Collection of Laws of the Russian Empire Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 36