Ռուզուքան (նաև՝ Ռուզուդան, Ռուզան), Հասան-Ջալալի երեք դուստրերից մեկն էր։ Մոտ. 1238 թվականին կնության է տրվել մոնղոլ զորագլուխ Բաչու-նոյինին. այս ամուսնության նպատակը Խաչենի իշխանության և թաթար-մոնղոլների միջև խաղաղության համաձայնագրի ամրապնդումն էր։ Տարիներ անց Ռուզուքանը լսելով, որ ձերբակալվել է Ջալալ իշխանը, փորձել է միջնորդությամ ազատել նրան, սակայն ապարդյուն։

Ռուզուքան

Ռուզուքանի կյանքը ժողովրդական հիշողության մեջ պահպանվել է որպես հանուն հայրենիքի մեծ անձնազոհություն, որն հետագայում իր արտահայտությունն է գտել Մուրացանի «Ռուզան» դրամայում։

Աղբյուրներ խմբագրել

  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975, էջ 219։
  • Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, գլուխ 63։