Ռուդե Պրավո («Rude pravo», «Կարմիր իրավունք»), օրաթերթ։ Լույս է տեսնում 1920 թվականի սեպտեմբերի 21-ից, Պրագայում։ Չեխոսլովակիայի Կոմկուսի ԿԿ օրգան (մինչև 1921 թվականի մայիսի 18-ը՝ Չեխոսլովակիայի բանվորական կուսակցության ձախ թևի օրգան)։ Չեխոսլովակիայի բուրժուական հանրապետության շրջանում «Ռուդե Պրավո»-ն բազմիցս բռնագրավվել (1920—1938 թվականներին․ 5637 համար) կամ արգելվել է, ունեցել անլեգալ հրատարակումներ։Ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայի տարիներին (1938—1945) հրատարակվել է ընդհատակում։ Ունի շաբաթօրյա հավելված։ Պարգևատրվել է Հանրապետության (1955), Կ․ Գոտվալդի (1970) շքանշաններով։ Թերթի հիմնադրման օրը Չեխոսլովակիայում նշվում է որպես մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության օր։

Ռուդե պրավո
չեխ․՝ Rudé právo[1]
LogoRudePravo.svg
První číslo RP.gif
Տեսակպարբերական և թերթ
Լեզուչեխերեն[1]
Հիմնադրվել է1920
ՀիմնադիրՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԳրասենյակՊրահա, Չեխիա
ՀաջորդPrávo?
ISSN0032-6569
Rudé právo Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 13