Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց
Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Երևան, Արաբկիր վարչական շրջանում։
Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Անվանված է | Ռուբեն Սևակ |
Աշակերտներ | 439 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Արաբկիր, Բաբայան 40 |
Պատմություն
խմբագրել1995 թվականից դպրոցը կրում է Մեծ եղեռնի նահատակ, արևմտահայ բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Սևակի անունը։ Ամեն տարի՝ փետրվարի 15-ին, նշվում է բանաստեղծի ծննդյան օրը։ Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ դպրոցում ստեղծվել է Ռ. Սևակի հիշատակի տուն-թանգարանը, որը Նիս քաղաքում Հովհաննես Չիլինկիրյանի հիմնադրած տուն-թանգարանի նմանատիպն է։ Դպրոցում գործում է մեծանուն բանաստեղծի դստեր՝ Շամիրամ Սևակի անվան գրադարան-ընթերցարանը։ Մամուլում լույս են տեսնում դպրոցի ուսումնական և դաստիարակչական առօրյայի մասին հոդվածներ։
1997 թվականին դպրոցում ստեղծվել է «Զանգակներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուզաննա Օհանջանյան)։ Երգչախումբը հանդես է եկել տարբեր մրցույթ-փառատոններում, արժանացել է բազմաթիվ մրցանակների[1]։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին[2]։
Շրջանավարտներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոց (չաշխատող հղում)
- ↑ ««Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.