Ռուբեն Մեհրաբյան

քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան (հոկտեմբերի 8, 1967(1967-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ։ Գործունեության հիմնական ուղղվածությունն է՝ Հայաստանի և տարածաշրջանի քաղաքականության և անվտանգության հիմնախնդիրները[1]։

Ռուբեն Մեհրաբյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1967(1967-10-08) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ և բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում[1]։

1984 թվականին ավարտել է Երևանի թիվ 69 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը[1]։

1999-2002 թվականներին սովորել և ավարտել է Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան, Սանկտ Պետերբուրգ[1]։

Ավարտել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ)[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Հեղինակ է քաղաքագիտական թեմաներով ավելի քան հարյուր վերլուծական հոդվածների։ Հիմնականում զբաղվում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածքային անվտանգության և զարգացման, Արցախյան հակամարտության, հարցերով, ինչպես նաև հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ-ուկրաինական, հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ռուբեն Մեհրաբյանի էջը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.