Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, ՔԴԵԴ (անգլ.՝ Yerevan School of Political Studies, YSPS), Երևանում գործող կրթական հաստատություն, որի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության տարածումը[1]։
ՊատմությունԽմբագրել
Դպրոցը հիմնադրվել է 2005 թվականին։ Հիմնադրումից ի վեր այն պատրաստել է ավելի քան 350 երիտասարդ առաջնորդների[1]։
ՆպատակԽմբագրել
Դպրոցի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության տարածումը[1]։ ՔԴԵԴ-ի օժանդակում է երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը[2]։
ՈւսումնառությունԽմբագրել
ՔԴԵԴ-ի ուսումնական ծրագրի շրջանակներում արտագնա սեմինարներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքներում և Ստրասբուրգում։ Երևանյան սեմինարներին հանդես են գալիս են հայ և օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ։ Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք[2]։
ՔԴԵԴ կարող են դիմել ՀՀ Ազգային Ժողովի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և խորհրդարանի աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, Զինված ուժերում, ոստիկանությունում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, խորհրդարանում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները[2]։