Ռուբեն Լևոնի Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան (1120 - 1141, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Իշխանազն Կիլիկիայի հայկական իշխանությունում, Ռուբինյանների իշխանական տոհմից։
Ռուբեն Ռուբինյան Ռուբէն | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Ծննդյան օր | 1120 | ||
Վախճանի օր | 1141 | ||
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն | ||
Դինաստիա | Ռուբինյաններ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Լևոն Ա |
Կիլիկիայի իշխան Լևոն Ա-ի որդին, Կիլիկիայի իշխաններ Թորոս Բ-ի, Մլեհի և Ստեփանի հարազատ եղբայրը։
Կենսագրություն Խմբագրել
1137 թվականին Ռուբենը իր հոր՝ Լևոն Ա-ի և եղբոր՝ Թորոս Բ-ի հետ գերի է տարվում Կոստանդնուպոլիս, որտեղ էլ բանտարկվում է և սպանվում բանտում 1141 թվականին։
Աղբյուրներ Խմբագրել
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 327
- «Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց», խմբ. Կ. Շահնազարյանց, Փարիզ, 1859, էջ 197, 199
- «Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն», աշխատասիրությամբ՝ Կարեն Մաթևոսյանի, Երեւան, 2014, էջ 208, 210, 216